Սիրիայի իշխանությունները հաղթանակի տանող ճանապարհին են. Բաշար Ասադ
МЕЖДУНАРОДНОЕՍիրիայի կառավարությունը վստահորեն գնում Է դեպի հաղթանակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ֆրանսպրես» գործակալությանը, Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել Է ֆրանսիական ԶԼՄ-ների, մանավորապես, France Info հեռուստաալիքի եւ RTL ռադիոկայանի ներկայացուցիչներին տված հարցազրույցոմ:
«Վրա Է հասել պատերազմի վճռորոշ փուլը, եւ մենք հաղթանակի տանող ճանապարհին ենք: Եվ այդ հաղթանակը կգա այն ժամանակ, երբ մենք կոչնչացնենք բոլոր ահաբեկիչներին»,- ասել Է Սիրիայի ղեկւավարը:
«Բնականաբար, մենք չենք կարող թույլ տալ, որ քաղաքացիական բնակչությունը մնա ահաբեկիչների իշխանության տակ, որն ուղեկցվում Է մահապատիժներով ու գլխատումներով: Սիրիական պետությունը չի կարող դա թույլ տալ»,- նշել Է նա:
Մի խումբ ֆրանսիացի լրագրողներ գտնվում Էին Դամասկոսում՝ ուղեկցելով Ֆրանսիայի Ազգային ժողովի՝ Սիրիա այցելած երեք պատգամավորների: Բաշար Ասադը նրանց հարցազրույց Է տվել ֆրանսիական պատվիրակության հետ բանակցություններ անցկացնելուց առաջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



