Շվեյցարացի իրավաբան. Հայոց ցեղասպանության ժխտումը պետք է քրեական հանցագործություն մնա
ОБЩЕСТВОՀայոց ցեղասպանության ժխտումը պետք է քրեական հանցագործություն մնա: Այս մասին «Swissinfo» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է շվեյցարական Ֆրիբուրի համալսարանի միջազգային իրավունքի պրոֆեսոր Գերհարդ Ֆյոլկան: Հիշեցնենք, որ վերջերս Թուրքիայի Աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքը, վկայակոչելով Ստրասբուրգի դատարանի որոշումը, Շվեյցարիայի իշխանություններից պահանջել էր չեղարկել Հայոց ցեղասպանության համար քրեական պատիժը: Սակայն Հոլոքոստի ժխտման համար, ըստ Եվրադատարանի, նախկինի պես հարկավոր է պատժել՝ որպես հակաժողովրդավարական եւ համասեմական գաղափարախոսության արտահայտություն:
«Այդ փաստարկը համոզիչ չէ: Պնդումները, որ հրեաների դեմ իրականացված հանցագործությանը պետք է այլ կերպ վերաբերվել, որեւէ հիմնավորում չունեն»,- ընդգծել է Ֆյոլկան:
Նրա համար համոզիչ չէ նաեւ Շվեյցարիայի Ազգային խորհրդի անդամ Իվ Նիդեգերի խորհրդարանական նախաձեռնությունը, որով նա առաջարկել է կա՛մ ընդհանրապես չեղարկել պատիժը, կա՛մ թողնել միայն այն հանցագործությունների համար, որոնք ճանաչվել են միջազգային դատարանների կողմից: Ի պատասխան Ֆյոլկան նշել է, որ այդ դեպքում հնարավոր կլինի անպատիժ ժխտել Հոլոքոստը, քանի որ միջազգային տրիբունալներն այդ մասին որեւէ հայտարարություն չեն արել:



