Մենք հստակ գիտենք` ինչ ենք ուզում ԵՄ-ից. Թերեզա Մեյ
ОБЩЕСТВОՄեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ժխտել է պնդումներն այն մասին, որ բրիտանական կառավարությունն իր հստակ դիրքորոշում չունի Եվրոպական Միության հետ բանակցությունների հարցում` Միությունից դուրս գալու վերաբերյալ: Այս մասին վարչապետը խոսել է Sky հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:
Մեյն ընդգծել է, որ պահպանվում է ԵՄ հետ փոխշահավետ համաձայնության հասնելու հնարավորությունը, որը Մեծ Բրիտանիային թույլ կտա շարունակել վերահսկել ներգաղթն ու միևնույն ժամանակ սերտ տնտեսական կապեր ունենալ Եվրոպայի այլ երկրների հետ:
Հարցազրույցի ընթացքում Մեյը նաև նշել է, որ իր կառավարության առաջնահերթ խնդիրը երկրի համար հնարավորինս շահավետ համաձայնության հասնելն է ԵՄ կազմից դուրս գալու գործընթացում:
«Մենք հստակ գիտենք, թե ինչ ենք ուզում ԵՄ-ից և ի վիճակի կլինենք վերահսկողություն հաստատել մեր սահմանների և օրենսդրության վրա», - հավելել է վարչապետը:



