Եգիպտոսը մտադիր է ռեկորդային ցածր գնով ավտոմեքենա արտադրել
ОБЩЕСТВОԵգիպտոսցի արդյունաբերողները խոստանում են 2017 թվականին ներկայացնել ավտոմեքենա, որն ամբողջությամբ արտադրված կլինի Եգիպտոսում և ռեկորդային ցածր գին կունենա: Այս մասին հաղորդում է «Ալ Ահրամ Էբդո» եգիպտական պարբերականը:
Նշվում է, որ ավտոմեքենայի տեխնիկական առանձնահատկությունները, չափը և նույնիսկ անվանումը գաղտնի են պահվում և քննարկվում են միայն բամբասանքների մակարդակով, սակայն արդեն հայտարարվել է նորույթի շնորհանդեսի ամսաթիվը` 2017 թվականի հունիսի 30-ը:
Մարքեթինգային հետազոտությունները ցույց են տալիս, որ ավելի քան 92 միլիոն բնակչությամբ երկրում վաղուց ծագել է տեղում ավտոմեքենա արտադրելու անհրաժեշտությունը:
Փորձագետներն ակնկալում են, որ ավտոմեքենան իր գնով դուրս կլինի մրցակցությունից, քանի որ 2016 թվականի վերջին տեղական արժույթը` եգիպտական ֆունտը, ավելի քան երկու անգամ էժանացել է ԱՄՆ դոլարի նկատմամբ։ Հետևաբար, աճել են ներկրվող ավտոմեքենաների գները, որոնք նույնիսկ ավելի վաղ անհասանելի են եղել եգիպտոսցիների մեծամասնության համար:



