Ամերիկացիների մեծ մասը հավատում է երրորդ աշխարհամարտի անխուսափելիությանը. հարցում
ОБЩЕСТВОԱմերիկացիների մեծ մասը կարծում է, որ երրորդ համաշխարհային պատերազմը կարող է սկսվել արդեն մոտ ապագայում։ Այս մասին է վկայում YouGov ընկերության կողմից անցկացված հարցումը։
Ինչպես գրում է The Independent-ը, հետազոտական ընկերության կողմից հարցման են ենթարկվել 9 երկրների, այդ թվում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի բնակիչները։
Հարցմանը մասնակցած ամերիկացիների 64 տոկոսը կարծում է, որ համաշխարհային պատերազմն անխուսափելի է, 15 տոկոսը հավատում է խաղաղ կարգավորմանը։
Մեծ Բրիտանիայում երրորդ համաշխարհային պատերազմ կանխատեսում է հարցվածների 61 տոկոսը, 19 տոկոսը ճիշտ հակառակ կարծիքին է։
Հարցումը նաև ցույց է տվել, որ Ռուսաստանից վախենում են հարցված բրիտանացիների 71 և ամերիկացիների 59 տոկոսը։
Ֆրանսիայի բնակիչների մեծ մասը (81%) նշել է, որ ամենից շատ վախենում է ահաբեկչությունից։



