Գալու է մեր հաղթանակի օրը. «Հայազն» կուսակցության անդամները ՀՀԿ գրասենյակի առջեւ են
ОБЩЕСТВО«Ինքնիշխանության երթով» Մատենադարանից դեպի ՀՀԿ գրասենյակ շարժված «Հայազն» կուսակցության մոտ 6 տասնյակ անդամներ այս պահին ՀՀկ գրասենյակի առջեւ են։ NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ ոստիկանները պատ են կազմել գրասենկաի առջեւ եւ երթի մասնակիցներին թույլ չեն տալիս մոտենալ գրասենյակին։ «Հայազն» կուսակցության անդամները դիմելով ոստիկաններին, ասում են, որ իրենց նպատակը շենքը վնասելը չէ, այլ՝ ՀՀկ գրասենյակի պարունակությունը, որը սպառնում է ՀՀ իշխանությանն ու անկախությանը։
«Այս գրասենյակի նիստերի դահլիճում են հավաքվում մոտ 200 անձինք, որոնք իրավաբանորեն պետք է հետապնդվեն, սակայն օլիգարխիկ գործիքից ցանկանում են վերածվել իշխանություն բանեցնողների եւ հարատեւեն իրենց իշխանությունը սահմանադրական բարեփոխումներով։ Ախորժակներին քացախ, նրանց սեւը գալու է, դրանով էլ գալու է մեր հաղթանակի օրը»-ՀՀԿ գրասենյակի առջեւ ասաց կուսակցության անդամ Արմեն Հովհաննիսյանը։
Նշենք, որ երթն ուղեկցող ոստիկանների թիվն ավելացել է, այս պահին նրանք պատ են կազմել ՀՀԿ գրասենյակի շուրջ։



