Բուդդայական վանականը Հարավային Կորեայի մայրաքաղաքում ինքնահրկիզման փորձ է արել
МЕЖДУНАРОДНОЕԲուդդայական վանականն ինքնահրկիզվել է Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում նախագահ Փակ Կըն Հեի դեմ բազմահազարանոց ցույցի ժամանակ, որին իմփիչմենթ են հայտարարել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով AFP-ն:
Շաբաթ երեկոյան հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել Սեուլի կենտրոնական փողոցներ՝ բողոք հայտնելու Փակ Կըն Հեի դեմ: Գիշերվան մոտ 60-ամյա վանականը փորձել է ինքնահրկիզվել՝ միաժամանակ գրություն թողնելով, որում հարավկորեական իշխանություններին կոչ է արել ձերբակալել նախագահին դավաճանության համար:
Ներկայում վանականը հիվանդանոցում է՝ ամբողջ մարմնի երրորդ աստիճանի այրվածքներով: Նրա վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



