2016-ին ԱՄՆ-ն ավելի քան 26 հազար ռումբ է նետել 7 երկրի վրա. զեկույց
ОБЩЕСТВОԱՄՆ-ը 2016 թվականին 26 171 ռումբ է նետել 7 երկրների վրա։ Նետված ռումբերի մեծ մասը բաժին է հասել Սիրիային։ Այս մասին ասվում է արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հարցերով ամերիկացի մասնագետ Միկի Զենկոյի զեկույցում, որը հրապարակվել է Միջազգային հարաբերությունների խորհրդի կայքում։
Փորձագետի տվյալներով՝ 12 192 ռումբեր նետվել են Սիրիայում։ Եվս 12 095 ռումբեր կիրառվել են Իրաքում, 1337-ը՝ Աֆղանստանում, 496-ը՝ Լիբիայում, 34-ը՝ Եմենում, 12-ը՝ Սոմալիում, 3-ը՝ Պակիստանում։
Զեկույցի հեղինակի խոսքով՝ 2015 թվականին ԱՄՆ-ը նետել է 3027 ռումբ պակաս։ Բացի այդ, այն ժամանակ ցուցակում Լիբիան չի եղել։
Զենկոն ընդգծում է, որ խոսքը նվազեցված թվերի մասին է, քանի որ մեկ հարվածի ժամանակ կարող է միանգամից մի քանի ռումբ նետվել, իսկ արժանահավատ տվյալներ կան միայն Պակիստանի, Եմենի, Սոմալիի և Լիբիայի վերաբերյալ։ Սիրիայի և Իրաքի վերաբերյալ տվյալներ մասնագետը հավաքել է Պենտագոնի հաշվետվություններից և առցանց արխիվից։
ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարությունը գլխավորում է «Անսասան վճռականություն» գործողությունը, որի նպատակն է հանդիսանում ԴԱԻՇ խմբավորման ոչնչացումը։ Այն սկսվել է 2014 թվականին, հունիսին՝ Իրաքում, սեպտեմբերին՝ Սիրիայում։



