Ռուսաստանում ստեղծվել է քաղցկեղի բուժման արդյունավետ դեղամիջոց
ОБЩЕСТВОՌուսաստանում ստեղծվել է արդյունավետ դեղամիջոց՝ քաղցկեղի բուժման համար: ՌԴ առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ նյութը, որի նախնական անվանումն է PD-1, ներկայում կլինիկական փորձարկումներ է անցնում:
ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան «Ռոսսիա 24» («Россия 24») հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ այժմ ընթանում է ռուսական դեղամիջոցի փորձարկումների երկրորդ փուլը և այն պարզապես ֆանտաստիկ արդյունքներ է տվել:
ՌԴ ԱՆ տվյալներով՝ Ռուսաստանում օնկոլոգիական հիվանդություններով տառապում է մոտ 3 միլիոն մարդ: Վերջին 10 տարվա ընթացքում քաղցկեղով հիվանդների թիվն աճել է մոտ 18%-ով և ամեն տարի չարորակ ուռուցք է հայտնաբերվում մոտ 500 հազար մարդու մոտ:
Ռուսական նոր դեղամիջոցը նախատեսված է մելանոմայով, գլխուղեղի, թոքերի, երիկամների, միզապարկի և պարանոցի քաղցկեղով տառապողների համար: PD-1-ը խթանում է իմունային ռեակցան, ինչը թույլ է տալիս պայքարել ուռուցքի դեմ: Սա բուժվելու հնարավորություն է տալիս նույնիսկ շատ ծանր վիճակում գտնվող հիվանդներին: Ընդ որում՝ ի տարբերություն քիմիաթերապիայի համար նախատեսված դեղորայքի, այն չի դադարում ազդել նույնիսկ դեղամիջոցի ընդունումը դադարեցնելուց հետո:
Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ նոր դեղամիջոցը կարող է վաճառքի հանվել արդեն 1,5 տարուց: Նշվում է, որ դրա արտադրությամբ 2013 թվականից զբաղվում է ռուսական BIOCAD ընկերությունը:



