Ֆլորիդայի օդանավակայանը վերականգնում է իր աշխատանքը տեղի ունեցած հրաձգությունից հետո
ОБЩЕСТВОԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ֆորտ-Լոդերդեյլ օդանավակայանի օդաչուները վերսկսում են իրենց աշխատանքը նախօրեին տեղի ունեցած հրաձգությունից հետո:
Այս մասին օդանավակայանի ներկայացուցիչները պաշտոնապես հայտարարել են Twitter-ի իրենց միկրոբլոգում, գրում է ռուսական «Ռիա Նովոստի» գործակալությունը:
«Օդային բեռնափոխադրումները և ընդհանուր նշանակության չվերթները (մասնավոր, ոչ շատ մեծ օդանավեր, ծառայողական օդանավեր) կրկին կմեկնարկեն կեսգիշերին», - ասված է հաղորդագրության մեջ:
Ինչպես ավելի վաղ հաղորդել է Tert.am-ը` Ֆլորիդայի Ֆորտ-Լոդերդեյլ զբոսաշրջային քաղաքի օդանավակայանում անհայտ անձը կրակ էր բացել:
NBC-ն, վկայակոչելով իրավապահ մարմիններին, հաղորդել է, որ 9 մարդ վիրավորվել է, մեկ հոգի` սպանվել: Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ կրակողը ձերբակալվել է:
Օդանավակայանում կրակոցների ժամանակ եղել է նաև Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղար Արի Ֆլեյշերը, ով գրել է կրակոցների մասին Twitter-ի իր էջում:



