Ереван, 26.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Սոս Ջանիբեկյանի, Սարգիս Գրիգորյանի և մյուս դերասանների բացահայտումները «Որոգայթի» մասին

ФОТО

 

Blognews.am-ը գրում է.

Նոյեմբերի 19-ին մեծ էկրան կբարձրանա «Որոգայթ» հեռուստասերիալի մոտիվներով նկարահանված համանուն գեղարվեստական ֆիլմը։ Ռեժիսոր Ռոման Մուշեղյանի ֆիլմում ընդգրկված են մի շարք նոր դերասաններ, այս անգամ ներկայացվելու է նաև գլխավոր հերոսի՝ Հովոյի երիտասարդությունը։ BlogNews.am-am-ը խոսել է ֆիլմի երիտասարդ դերակատարների հետ։

Սարգիս Գրիգորյան

Խաղում եմ Հովոյի դերը՝ երիտասարդ տարիքում։ Ինձ համար հեշտ էր խաղալ այս դերը, քանի որ բավականին երկար ժամանակ խաղացել եմ «Որոգայթում», եղել եմ Հարություն Մովսիսյանի խաղընկերը, ուսումնասիրել եմ նրա խաղը։ Ինձ համար ավելի հեշտ էր խաղալ այս ֆիլմում, քան այն դերասանների համար, ովքեր նոր են ներգրավվել։ 

Ինչ-որ բաներ նմանեցրել եմ Հարություն Մովսիսյանի մարմնավորած Հովոյին՝ բնավորության գծեր, արտաքին մկանային խաղ և այլն։ Ինձ թվում է՝ ստացված պրոյեկտ է։

Այս ֆիլմը քրեական բարքերի հետ կապ չունի։ Գուցե սյուժեն կապված է դրա հետ, սակայն ասելիքը  բոլորովին այլ է։ Բավականին լուրջ աշխատանք է տարվել հրաշալի գործ է արված։ Սյուժեն շատ լավն է, կարծում եմ՝ հետաքրքիր կնայվի։

Սոս Ջանիբեկյան

Խաղացել եմ Գոքորի դերը, ում սերիալում մարմնավորում էր երջանկահիշատակ Գեղամ Խանդիլյանը։ Չեմ ցանկանում համեմատություններ տանել, որովհետև նա այնպես է սիրվել ու գնահատվել, այդ դերն այնպես է մարմնավորել, որ ես չեմ էլ կարող դրան  մոտ լինել։ Չեմ էլ փորձում նույնն անել, որովհետև ես այլ մարդ եմ, այլ դերասան։ Ռիսկը մեծ է, իրենից հետո ժողովուրդը դժվարությամբ կտեսնի ուրիշ մեկին, ով խաղում է այդ դերը, ինքս էլ եթե տեսնեի իմ սիրած դերասանի փոխարեն այլ դերասան է ներկայացել, դժվարությամբ հավանություն կտայի նրան։

«Որոգայթին» չեմ հետևել, քանի որ այդ փուլում շատ ծանրաբեռնված էի «Կյանքի գինը» սերիալում, գեղարվեստական ֆիլմերում, սակայն, իհարկե, լսել եմ այդ սերիալի մասին, քանի որ դրա մասին լսել է ՀՀ բնակչության 70%-ը, եթե ոչ ավելին։

Կարելի է ասել, առաջին անգամ եմ հանդես գալիս քրեական դրամայում։ Պատանեկան  տարիներից շատ եմ սիրել այդ ժանրն ու շատ եմ դիտել նման ֆիլմեր։  Այստեղ ունեմ խաղարկային շատ լուրջ 2  կտոր, կարծում եմ՝ ես այդպիսի դրություն վերապրած հոգեվիճակով մինչ օրս էկրաններին  չեմ եղել։

Ստեփան Ղամբարյան

Հերոսս քրեական աշխարհի ներկայացուցիչ է, խաղում եմ Հովոյի ընկերոջ դերը։ Ես ժամանակին դիտում էի «Որոգայթ» հեռուստասերիալը ու շատ էի սիրում։ Ժամանակին շատ էի  ցանկանում ընդգրկված լինել այս սերիալում։ Հետաքրքիր մի բան կա, եթե ինչ-որ բան շատ եմ ցանկանում՝ լինի ֆիլմում նկարահանվել, դերասանի հետ խաղալ, թե այլ, անկախ ինձանից իրականանում է։

Կարծում եմ՝ ֆիլմը կսիրվի։ Ժամանակին այն բավականին բարձր ռեյթինգ ուներ։ Իհարկե, մտավախություն կա, որ գուցե նորը չընդունվի, սակայն ֆիլմը շատ որակով է նկարվել, պրոֆեսիոնալ մոտեցում է ցուցաբերվել։ Կարծում եմ՝ շատ հետաքրքիր, լարված, դինամիկ ֆիլմ է սպասվում մեզ։ Շատ պրոֆեսիոնալ նկարահանումներ էին, լավ ընկերներ  ձեռք բերեցի, Գրիշա Աղախանյանի հետ մտերմացանք։

Վարդան Հովսեփյան

Ես մարմնավորել եմ Մհերին երիտասարդ տարիքում (մեծ տարիքում նրան մարմնավորում է Հայկ Խերանյանը), ինչն ինձ համար տարօրինակ էր, քանի որ արդեն մեծ եմ՝ 32 տարեկան։ Ռոման Մուշեղյանն ասաց, որ արտաքին լուծումները կտան,  հայելու մեջ նայեցի, տեսա՝ երիտասարդ տղա եմ, այնքա՜ն լավ էր։) Ես և Հայկը արտաքին նմանություն բացարձակ չունենք, սակայն ռեժիսորն այդպես է տեսել։

Ժամանակին ես խաղացել եմ «Որոգայթում»։ Այն ժամանակ մարմնավորում էի հանցագործ աշխարհի ներկայացուցիչ մի տղայի՝ Արամին։ Կարծում եմ՝ հիմա այլ կերպարով ներկայանալը չի խանգարի, քանի որ սա նույն  ֆիլմը չէ։ Չի կարելի համեմատել մեկը մյուսի հետ, սա գեղարվեստական ֆիլմ է։ Նաև՝ շատ  ժամանակ է անցել և շատերը չեն հիշում «Որոգայթի» սյուժեի մանրամասները, բոլոր հերոսներին։ Դա նորմալ է։

Սուրեն Առուստամյան

Քննիչներից մեկի դերն եմ խաղացել։ Դրական կերպար է, որն իր ազդեցությունն է ունենում բացահայտումների վրա։

Քրեական աշխարհն այստեղ ներկայացվում է գեղարվեստորեն, ինչը նորմալ է. սա ֆիլմ է։ Ես բացասական չեմ նայում նմանատիպ թեմաներին, ես դերասան եմ և պարտավոր եմ մարմնավորել այն կերպարը, որում  ռեժիսորն ինձ տեսնում է։

Թեև չեմ խաղացել «Որոգայթ» սերիալում, ինքս էլ չեմ հասցրել հետևել, քանի որ այդ փուլում զբաղված էի  այլ նախագծում, այդ սերիալին հետևում էր ամբողջ Հայաստանը, և շատ դրական կարծիքներ եմ լսել։ Եթե այն ժամանակ առաջարկվեր որևէ կերպար մարմնավորել այս սերիալում, կհամաձայնեի։  Ինձ համար հետաքրքիր էր այս ֆիլմը։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай