Ֆիլիպինների նախագահը Ռուսաստանին դաշնակից եւ պաշտպան է համարում
МЕЖДУНАРОДНОЕՀույս ունենք, որ Ռուսաստանը մեր երկրի դաշնակիցն ու պաշտպանը կդառնա: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ մայրաքաղաք Մանիլայի նավահանգստում ռուսական նավը դիտելիս այս մասին հայտարարել է Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն:
Ըստ Reuters-ի՝ Դուտերտեն դիտել է Ռուսաստանի նավատորմի «Ադմիրալ Տրիբուց» մեծ նավը, որը ներկայում Մանիլայի նավահանգստում է:
«Ողջունում ենք մեր ռուսաստանցի ընկերներին: Դուք կարող եք այստեղ կայանել ցանկացած ժամանակ, ցանկացած նպատակով. պաշարները լրացնելու կամ, հնարավոր է, մեզ պաշտպանելու համար»,- ասել է Ռոդրիգո Դուտերտեն:
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Ֆիլիպինները բաց է Ռուսաստանի հետ համատեղ զորավարժությունների անցկացման համար՝ ծովային համագործակցության ամրապնդման նպատակով:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



