Թուրքիայում 18 մարդ է ձերբակալվել Իզմիրում պայթյունից և փոխհրաձգությունից հետո
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտնել է Իզմիր քաղաքում պայթյունի և փոխհրաձգության առնչությամբ 18 մարդու ձերբակալության մասին, հայտնում է CNN Turk հեռուստաալիքը:
Բացի այդ Բոզդաղը հայտարարել է, որ չի կասկածում, որ հարձակման հետևում կանգնած է Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը:
Ավելի վաղ թուրքական Իզմիր շրջանի նահանգապետ Էրոլ Այիլդիզը հայտարարել է, որ առաջին տվյալները վկայում են, որ հարձակման հետևում կանգնած են ՔԱԿ-ի գրոհայինները, ովքեր զինված են եղել Կալաշնիկովի հրացաններով և նռնակներով:
Հինգշաբթի օրը ոստիկանները փորձել են արդարադատության շենքի առաջ կանգնեցնել ենթադրաբար երկու ուղևորով ավտոմեքենան: Նրանց միջև փոխհրաձգություն է սկսվել, փախչելու փորձի ժամանակ նրանք պայթեցրել են ավտոմեքենայում գտնվող պայթուցիկը: Պայթյունի հետևանքով երկու մարդ է զոհվել, ևս առնվազն հինգ մարդ ստացել է վնասվածքներ, նրանցից մի քանիսը ծայրահեղ ծանր վիճակում են: Հարձակվողները չեզոքացվել են:



