Ճապոնիան հետ է կանչել Հարավային Կորեայում իր դեսպանին անցանկալի հուշարձանի տեղադրման պատճառով
МЕЖДУНАРОДНОЕՃապոնիան ժամանակավորապես հետ է կանչում Հարավային Կորեայում իր դեսպանին: Այդ մասին հայտարարել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Էսիխիդե Սուգան, գրում է korrespondent.net-ը:
Նա դա պատասխան քայլ է անվանել Բուսան քաղաքում Ճապոնիայի գլխավոր հյուպատոսության դիմաց Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ճապոնացի օկուպանտների կողմից սեռական բռնության ենթարկված զոհ դարձած կանանց հուշարձանի տեղադրմանը:
«Նման գործողությունները անցանկալի ազդեցություն են թողնում երկկողմ հարաբերությունների վրա, դա անընդունելի է: Մենք որոշում ենք կայացրել ժամանակավորապես հետ կանչել Հարավային Կորեայում մեր դեսպան Յասումասու Նագամինեին»,- ասել է Սուգան:
Հուշարձանը տեղադրել են դեկտեմբերի 28-ին Հարավային Կորեայի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները՝ առանց տեղի իշխանությունների հետ համաձայնեցման:
Նույն օրը այն հեռացվել է, բայց դեկտեմբերի 30-ին ակտիվիստները քաղաքապետարանի կողմից հասել են հաստատման և կրկին տեղադրել են հուշարձանը:



