Թրամփը պահանջել է ԱՄՆ-ի որոշ դեսպանների հրաժարական տալ մինչև իր երդմնակալությունը. NYT
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմը հրաման է արձակել, որի համաձայն բոլոր դեսպանները, ում նշանակումը քաղաքական դրդապատճառ է ունեցել, պետք է հեռանան իրենց պաշտոններից մինչև երդմնակալությունը: Այդ մասին հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով իրավիճակի հետ ծանոթ մի քանի ամերիկացի դիվանագետների:
Ինչպես նշում է թերթը, նման գործողությունը կարող է երկար տարիների ընթացքում առաջին նախադեպը դառնալ, երբ դիվանագետներին չեն տալիս ընթացիկ պաշտոնից հեռանալուց առաջ անգամ փոքր հետաձգման հնարավորություն: Սովորաբար նոր վարչակազմը պայմանավորվում էր հնի հետ կարճ ժամանակով որոշ դեսպանների աշխատանքի երկարաձգման մասին:
Փաստաթուղթը տեսած դիվանագետների տվյալներով՝ այնտեղ նշվում է, որ դեսպանները պետք է հեռանան «առանց բացառությունների»: Այդկերպ Վաշինգտոնը կարող է մի քանի ամսով մնալ առանց դեսպանի այնպիսի կարևոր երկրներում, ինչպիսին է Գերմանիան, Կանադան և ՄԵծ Բրիտանիան:



