Արտակարգ դեպք Ապարանի ճանապարհին. Opel-ն ամբողջովին վերածվել է մոխրակույտի, 57-ամյա կինը ստացել է առաջին աստիճանի այրվածքներ. shamshyan.com (տեսանյութ)
ОБЩЕСТВОԱյսօր՝ հունվարի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Երևան ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում մեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հրդեհի վայր է ժամանել Ապարանի թիվ 22 հրշեջ-փրկարարական ջոկատը, որը նախ մեկուսացրել, ապա մարել է Opel Vectra մակնիշի 33 ՍD 792 համարանիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն մեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է Արման Հարությունյանին, իսկ առաջին աստիճանի այրվածքներով Ապարանի հիվանդանոց է տեղափոխվել ուղևորուհի՝ 57-ամյա Ալվարդ Վարդանյանը։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ։ Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի օրվա պատասխանատու Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Ապարանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ հետաքննիչի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։



