Բաղդադում առեւանգված լրագրողուհուն ազատ են արձակել մեկ շաբաթ հետո
ОБЩЕСТВОԻրաքի մայրաքաղաքում առեւանգված լրագրողուհուն ազատ են արձակել մեկ շաբաթ հետո՝ նրան ոչ մի վնաս չպատճառելով: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Դեկտեմբերի վերջին զինված անհայտ անձինք իրաքցի լրագրողուհուն առեւանգել էին Բաղդադի իր տնից: Նրանք ներկայացել էին անվտանգության ուժերի աշխատակիցներ, այնուհետեւ ներխուժել էին Աֆրա ալ-Քաիսիի բնակարան:
Զիյադ ալ-Աջիլի կազմակերպության ներկայացուցչի խոսքով՝ առեւանգիչները վերադարձրել են նաեւ լրագրողուհու մեքենան, հեռախոսը, նոթբուքը եւ զարդերը:
43-ամյա ալ-Քաիսին աշխատել է միջազգային «Աշ-Շարք ալ Աուսաթ» թերթում, որը արաբերենով է հրատարակվում, նաեւ համագործակցում է մի շարք լրատվական պորտալների հետ:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



