Կենդանակերպի որ նշանն ինչպես պետք է խուսափի վտանգներից Կարմիր աքաղաղի տարում
ЛАЙФ2017 թվականը ոչ միայն ուրախության ու հաջողության տարի է, այլև բազմաթիվ վտանգների ու դժվարությունների։ greatpicture.ru-ն հայտնում է, թե ինչից պետք է զգուշանան կենդանակերպի տարբեր նշանները Կարմիր աքաղաղի տարում։
Խոյ
Խոյերը պետք է խուսափեն այն մարդկանցից, որոնք ցանկանում են, որ նրանք զոհաբերեն իրենց հետաքրքրությունները։ Այսպիսի գործողությունների պետք է գնալ միայն կրիտիկական պայմաններում։
Ցուլ
Ցլերը պետք է զգուշանան իրենց զգացմունքներն արտահայտելուց։ Դրանք կարող են օգտագործվել նրանց դեմ։
Երկվորյակ
Երկվորյակները պետք է խուսափեն անգործությունից։ Ոչինչ չանելը նրանց համար շատ վատ հետևանքներ կունենա։
Խեցգետին
Խեցգետինները պետք է խուսափեն շահերի բախումներից։ Նրանք պետք է հասկանան, թե ով է իրենց համար ավելի կարևոր։
Առյուծ
Առյուծները պետք է խուսափեն անիմաստ խիզախությունից։ Դա կարող է վատ կատակ խաղալ նրանց գլխին։
Կույս
Կույսերը պետք է խուսափեն մեծ նախագծեր կազմելուց։ Սպասեք մինչև ամեն բան իր հունով գնա, մի շտապեք։
Կշեռք
Կշեռքները պետք է զգուշանան իրենց վախերից։ Դրանք այս տարի կհետապնդեն նրանց։ Հաղթահարեք ձեր վախերը։
Կարիճ
Կարիճները պետք է զգուշանան գայթակղիչ առաջարկներից։ Դրանք կարող են ծուղակ լինել նրանց համար։
Աղեղնավոր
Աղեղնավորները պետք է գտնեն իրենց իրական եսն ու զգուշանան իրենց մոլորեցնողներից։
Այծեղջյուր
Այծեղջյուրները պետք է զգուշանան սխալ որոշում կայացնելուց։ Դա կարող է ճակատագրական լինել նրանց համար։
Ջրհոս
Ջրհոսները ստիպված կլինեն մոռանալ հանգստի մասին ու շատ աշխատել, քանի որ նրանք պետք է խուսափեն առանց աշխատանքի մնալուց։ Դա կկործանի նրանց։
Ձկներ
Ձկները պետք է զգուշանան մուսան կորցնելուց։ Նրանք շատ ստեղծարար են ու եթե կորցնեն դա՝ կկորցնեն բազմաթիվ ընկերների ու համախոհների։



