ԿՀՎ տնօրեն․կիբերհարձակումները մասին զեկույցի առանցքային թեման Ռուսաստանն է լինելու
МЕЖДУНАРОДНОЕԿիբերհարձակումների մասին ամերիկյան հետախուզության զեկույցը միայն Ռուսաստանի գործողությունների վրա է կենտրոնացած լինելու, այլ ոչ թե ընդհանուր խնդրի։ Այս մասին հայտնել է ԿՀՎ տնօրեն Ջոն Բրեննանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Մեզ հայտնի է, որ շատ երկրներ են զբաղվում դրանով։ Բայց այս զեկույցը կկենտրոնանա հենց Ռուսաստանի գործողությունների վրա»,- ասել է նա PBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Բրեննանը հրաժարվել է մանրամասնել փաստաթուղթը, բայց հայտնել է, որ այն ներկայացվելու է ոչ միայն պետության գործող ղեկավար դեմոկրատ Բարաք Օբամային, այլեւ նրան փոխարինելու եկող հանրապետական Դոնալդ Թրամփին։
ԿՀՎ ղեկավարը նշել է, որ «կատարվել է տեղեկությունների ամբողջական գնահատում ու հետախուզական համայնքի կատարած մի շարք քայլերի վերլուծություն»
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը, բազմիցս կասկած էր հայտնել ԱՄՆ հետախուզական ծառայությունների այն եզրակացությունների մասին, որ Ռուսաստանը մասնակցություն ունի ԱՄՆ ընտրական համակարգի վրա իրականացված կիբերհարձակումներին։



