Ֆերգյուսոնից հետո «Մանչեսթեր Յունայթեդն» առաջին անգամ անպարտելի շարքը հասցրեց 13 խաղի
СПОРТ«Մանչեսթեր Յունայթեդը», ֆուտբոլի Անգլիայի առաջնության 20-րդ տուրում 2:0 հաշվով արտագնա հաղթանակ տանելով «Վեստ Հեմի» նկատմամբ, բոլոր մրցաշարերում չպարտվեց 13-րդ խաղում անընդմեջ:
Մանչեսթերցիները նման անպարտելի շարք նախորդ անգամ ունեցել էին 2013 թվականին, երբ թիմը գլխավորում էր Ալեքս Ֆերգյուսոնը, գրում է Gracenote Live-ը:
Հիշեցնենք, որ այդ հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակեց 39 միավոր եւ հավասարվեց 5-րդ տեղում գտնվող «Տոտենհեմին», որը մեկ խաղ պակաս է անցկացրել: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մանչեսթերցիների մեկնարկային կազմում խաղացել էր 65 րոպե:
1
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»
2
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
3
Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBank
4
Церемония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатов
5
Стартовал финальный этап турнира Junius



