Եթե ձեզ դուր չի գալիս իմ լավ կյանքը, ուրեմն 2017-ը եւս մեկ անիծյալ տարի կլինի ձեզ համար. Դեն Բիլզերյանի կրքոտ հոլովակը
ВИДЕОԱմերիկահայ միլիոնատեր Դեն Բիլզերյանը յուրօրինակ ձեւով ամփոփել է 2016-ը: Մինչ շատերը սոցցանցերի իրենց էջերում պատմում են, թե ինչ ձեռքբերումներ, նվաճումներ եւ ինչու ոչ՝ կորուստներ ունեցան անցած տարի, Դենը որոշել է այդ ամենը ներկայացնել հակիճ՝ 1 րոպեանոց հոլովակի տեսքով:
Իհարկե, ինչպես ամբողջ տարվա ընթացքում, այնպես էլ այս հոլովակում Դենը զվարճանում է մերկ կամ կիսամերկ աղջիկների հետ, գնում իր զենքերը փորձարկելու եւ ճանապարհորդում աշխարհի լավագույն հանգստյան գոտիներում:
Ճիշտ է, Դենի խրախճանքների մասին նման հոլովակներ առաջին անգամ չենք տեսնում, բայց տեսանյութի մեկնաբանությունն այս անգամ տարբերվող էր: Պոկերի ամերիկահայ արքան հոլովակը մակագրելիս հիշել է իրեն նախանձողներին եւ իր «ուղերձն» ասել նրանց.
«Եթե ձեզ դուր չի գալիս իմ լավ կյանքը, ուրեմն 2017-ը եւս մեկ անիծյալ տարի կլինի ձեզ համար»,- Instagram-ում գրել է Դենը:
Այո, Բիլզերյանը սրտանց շնորհավորել է նրանց Ամանորը:



