Ֆրանսիայում տարեմուտի գիշերը չարագործները գրեթե 650 ավտոմեքենա են այրել
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայում տարեմուտի գիշերը չարագործները գրեթե 650 ավտոմեքենա են այրել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով երկրի ներքին գործերի նախարարությանը:
«Այս տարի այրված մեքենաների քանակը հերթական անգամ ցույց է տալիս. որ այս երեւույթը շարունակվում է: Հրկիզվել է 650 ավտոմեքենա, մինչդեռ անցյալ տարի այդպիսի 602 դեպք էր գրանցվել»,- հստակեցրել են նախարարությունից:
ՆԳՆ-ից, սակայն, նշել են, որ երեւույթը նվազման միտում ունի. վերջին 5 տարում տարեմուտի գիշերն այրված մեքենաների թիվը 20 տոկոսով կրճատվել է:
Հաղորդվում է, որ Ֆրանսիայի քաղաքների փողոցներում տոնական օրերին կարգը պահպանել են «ավելի քան 100 հազար ոստիկան, ժանդարմ, հրշեջ, քաղաքային ոստիկանության աշխատակիցներ եւ կազմակերպությունների անդամներ»:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



