Խոհարարական այս գաղտնիքների մասին պետք է իմանա յուրաքանչյուր տնային տնտեսուհի
ЛАЙФ1. Եթե ճիշտ ժամանակին չեք հասցրել հավաքել արգանակի վերին շերտում առաջացող փրփուրը, կարող եք կաթսայի մեջ մեկ բաժակ սառը ջուր լցնել: Այդ դեպքում փրփուրը կբարձրանա վերև, և Դուք կարող եք հեռացնել այն:
2. Հավի արգանակի մեջ ոչ մի համեմունք մի ավելացրեք: Պետք է ավելացնել միայն գազար և սոխ: Հակառակ դեպքում արգանակը կորցնում է իր համը:
3. Երբեք դափնու տերևը մի թողեք ապուրի մեջ: Այն հրաշալի համ է տալիս միայն եռալու ընթացքում, իսկ ապուրի պատրաստ լինելուց հետո այն պետք է շտապ հեռացնել:
4. Կոտլետներն ավելի փափուկ և համեղ կլինեն, եթե տապակելուց 1 կամ կես ժամ առաջ դրանց վրա քսեք քացախ կամ բուսական յուղ: Նույնը կարելի է անել նաև գրիլի համար նախատեսված մսի դեպքում:
5. Եթե ուզում եք, որպեսզի կոտլետները շատ համեղ ստացվեն, ապա ֆարշի մեջ ավելացրեք շատ մանր կտրատված և մի փոքր տապակած սոխ և հում կարտոֆիլ: Կարտոֆիլը և սոխը պետք է լինեն հավասար քանակությամբ:
6. Տապականեր պատրաստելիս առաջին պահին կրակը պետք է շատ ուժեղ լինի, այնուհետև կարելի է կամաց-կամաց իջեցնել այն:
7. Ձուկը տապակելու ընթացքում չի առանձնանա իրարից, եթե տապակելուց առաջ այն չորացնեք սրբիչով և նույն պահին էլ համեմեք աղով:
8. Սունկը, հատկապես ապուրներում, ավելի համեղ է լինում, երբ այն քիչ եք կտրատում:
9. Հում վիճակում քերված կարտոֆիլը խառնեք կաթի հետ, հակառակ դեպքում այն կփոխի գույնը և համը:
10. Լավ կլինի հին կարտոֆիլը խաշելիս ջրի մեջ ավելացնեք քացախ, դափնու տերև և սխտոր: Որքան հին է կարտոֆիլը, այնքան շատ ջուր պետք է լցնել:



