Պուտինը ամանորյա հեռուստաուղերձում պատմել է, թե ինչպես կարելի է մի փոքր հրաշագործ դառնալ
ОБЩЕСТВОՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ամանորյա հեռուստաուղերձում պատմել է, թե ինչպես կարելի է այս գիշեր մի փոքր հրաշագործ դառնալ:
«2016 թվականը հեռանում է: Այն բարդ էր, բայց դժվարությունները, որոնց մենք բախվեցինք, միավորեցին մեզ, բացեցին մեր հնարավորությունների պահեստները, որպեսզի մենք առաջ շարժվենք: Գլխավորը, որ մենք հավատում ենք մեր ուժերին, մեր երկրին: Կուզեի անկեղծ շնորհակալություն հայտնել հաղթանակների եւ նվաճումների համար, ըմբռնման եւ վստահության համար, Ռուսաստանի հանդեպ հոգատարության համար»,- ասել է ՌԴ նախագահը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
Նա հատկապես դիմել է նրանց, ովքեր չեն կարող Նոր տարին նշել տոնական սեղանի մոտ: Պուտինը նաեւ նշել է, որ ամեն ամանորյա գիշեր յուրաքանչյուրը կարող է «մի փոքր հրաշագործ» դառնալ: «Դրա համար անհրաժեշտ է ուղղակի սիրով եւ երախտագիտությամբ վերաբերվել ծնողներին, ուշադրությամբ եւ հոգատարությամբ շրջապատել երեխաներին, ընտանիքին, գործընկերներին, պահպանել ընկերությունը, պաշտպանել ճշմարտությունն ու արդարությունը, բարեսիրտ լինել, օգնել աջակցության սպասողին: Ահա գաղտնիքը»,- ասել է նախագահը:



