Որտեղ է Միհրան Ծառուկյանը դիմավորելու Ամանորը
ЛАЙФԵրգիչ Միհրան Ծառուկյանն այսօր իր երկրպագուներին կներկայացնի իր նոր «Գնա, գնա» տեսահոլովակը, որի մասին Tert.am Life-ն արդեն պատմել է իր ընթերցողներին:
Այս անգամ Tert.am Life-ը երգչի հետ զրուցել է Նոր տարվա մասին: Միհրանի հետ նաև ամփոփել ենք 2016 թվականը, որը նրա համար հոբելյանական էր, և խոսել 2017-ին իր անելիքներից:
![]()
«Ինչպես միշտ, Նոր տարին աշխատանքային է: Արդեն համակերպվել եմ դրա հետ, սակայն կարոտում եմ այն շրջանը, երբ Նոր տարվա գիշերը չէի աշխատում: 2 տարի եղել է, երբ 1 ժամ տանն եմ եղել, հետո եմ գնացել աշխատանքի: Այդպես ավելի հաճելի է»,- ասաց Միհրանը:
2016-ը երգչի համար հոբելյանական էր, քանի որ նա առաջին քայլերն արել է ուղիղ 10 տարի առաջ՝ 2006 թվականին ՝ «Հայ սուպերսթար 1»-ի ժամանակ: Միհրանը նշեց, որ անցնող տարին իր համար բուռն աշխատանքային էր, ասում է՝ 2017-ն էլ է այդպիսին լինելու:

«2017-ի տարվա կեսն արդեն պլանավորել ենք, թե ինչ պետք է անենք: Աշխատանքային առումով բավականին խիտ գրաֆիկ եմ ունենալու»,- ասաց երգիչն ու հավելեց, որ «Ֆուլ հաուսի» զբաղվածությունից չի դժգոհում: «Գրաֆիկը շատ ճիշտ է գծվում: Հստակ գիտենք, թե որ ամսին ինչ զբաղվածություն ունենք, դրա համար կարողանում եմ համատեղել: Շատ հանգիստ եմ աշխատում: Լինում են ծանրաբեռնված փուլեր, սակայն լարվածություն չկա: Ավելորդ նյարդայնություն չկա, ինչը կարևոր է»,- նկատեց երգիչը:
Շարունակությունը՝ այստեղ:



