Ամանորյա ավանդույթներն աշխարհի տարբեր երկրներում
ЛАЙФՅուրաքանչյուր երկրում այս տոնը յուրահատուկ ձևով են տոնում:
Ավստրալիայում ձյան չլինելու հանգամանքը չի խանգարում, որ Ամանորյա էկզոտիկ տոնակատարություններ տեղի ունենան. տոնածառներ, եղջերուներ, Սանտա Կալուս, որը հայտնվում է Սիդնեյի լողափերին:

Ամանորի երեկոյին մարդիկ այցելում են տարբեր հասարակական վայրեր բաց երկնքի տակ, որտեղ հրավառություն է տեղի ունենում: Ավստալացիների մոտ բացակայում է Ամանորյա գիշերը, քանի որ նրանք արթնանում են առավոտյան ժամ 5-6 և քնում ժամը 10-ին: Այնպես որ, Ամանորյա գիշերն ինքնին բացառվում է, քանի որ նրանք 00:10 արդեն անկողնում են:
Արգենտինայում ավանդույթի համաձայն, աշխատանքային վերջին օրը պատուհանից մարդիկ դուրս են նետում օրացույցներ, ինչպես նաև այլ թղթեր:

Օրինակ, Բուենոս Այրեսում կեսօրին մայթերն ու ճանապարհի խիտ ծածկված են թղթերով: Մի անգամ էլ մի շարք աշխատակիցները թերթի մի ամբողջ արխիվ են պատուհանից դուրս նետել: Նրանք պատրաստում են հնդկահավ, ինչպես նաև ասադո՝ տապակած տավարի կսմ հորթի միս:
Բուլղարիայում Ամանորին ձեռք են բերվում փայտեր, քանի որ հունվարի մեկին երեխաները մոտենում են հարազտաներին և թեթևակի փայտիկով հարվածում նրանց, և շնորհավորում: 12-ից 3 պակաս Բուլաղարիայում բոլոր լույսերն անջատվում են՝ բաժակաճառ է ասում և միմյանց համբուրում են: Այն ընթացքը, երբ հյուրերը մնում են մթության մեջ, անվանում են ամանորյա համբույրների րոպեներ, որոնց գաղտնիքը կպահի մթությունը: Նրանք ուրախանում են, եթե սեղանի շուրջ նստած որևէ մեկը փռշտում է: Ասում են դա հաջողության նշան է:

Կտրում են թխվածք, որի մեջ անակնկալ է թաքնված լինում՝ մետադադրամ, վարդի թերթիկ, այն ում բաժին է ընկնում, նրան այդ տարի հարստություն է սպասվում, իսկ եթե վարդի թերթ, ուրեմն՝ սեր:
Իտալիայում ամանորյա գիշերն ընդունված է պատուհանից դուրս նետել հին իրերը: Իտալացիներին շատ է դուր գալիս այս ավանդույթը և նրանք դա անում են մեծ հաճույքով` հարավցիներին բնորոշ կրքոտությամբ: Պատուհաններից դուրս են նետվում հին արդուկներ, աթոռներ, և նմանատիպ այլ իրեր, որոնք այլևս պետք չեն: Ընդունված է, որ հին իրերի տեղն անպայման զբաղեցնեն նորերը:

Իտալիայում Նոր Տարվա առաջին առավոտ աղբյուրից ջուր են բերում, քանի որ դա համարվում է հաջողության նշան: Իտալացիները Նոր տարվա գիշերը կրում են կարմիր գույնի շորեր, անգամ նրանց ներքնաշորերն են կարմիր գույնի լինում և այդ ավանդույթին հետևում են նաև տղամարդիկ: Իտալիայում դեկտեմբերի 24-ին գալիս է Բաբո Նատալեն ՝ տեղացի Ձմեռ պապիկին:
Իտալացիների ամանորյա սեղանին անպայման դրվում են ընկուզեղեն, ոսպ և խաղող` որպես երկարակեցության, առողջության և բարեկեցության խորհրդանիշեր: 



