Արմեն Երիցյանին հետմահու պարգեւատրեցին 1-ին աստիճանի շքանշանով
ОБЩЕСТВОՀայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին հետմահու պարգեւատրեցին 1-ին աստիճանի շքանշանով։
Նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաս¬տանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում է կայացրել.
Երկարամյա անբասիր ծառայության, իրավակարգի և օրինականության պահպանման, Հայաստանում փրկարար ծառայության կայացման և զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Հենրիկի Երիցյանին հետմահու պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով:
Հիշեցնենք, որ Արմեն Երիցյանը մահացել էր դեկտեմբերի 13-ին։ Նա տեւական ժամանակ տառապում էր ծանր հիվանդությամբ։



