Ереван, 22.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Ինչպես են պատրաստվում Ամանորին կենդանակերպի նշանները

ЛАЙФ

Հաշված ժամեր են մնացել մինչ Ամանոր, և կենդանակերպի նշանների համար հետադարձ հաշվարկը սկսված է։ Եկեք տեսնենք, թե ինչպես են պատրաստվում դիմավորել Ամանորը կենդանակերպի նշանները։

Այծեղջյուր

Ամանորի նախապատրաստությունների գլխավոր խնդիրը Այծեղջյուրների համար իրենց ծննդյան օրն է։ Մոտակա տոների պլանավորմանը փորձառու Այծեղջյուրները մոտենում են ռացիոնալ։ Սակայն իրենց որոշումը կախված է նրանից, թե կնշե՞ն արդյոք իրենք այդ երկու տոները միասին, թե այնուամենայնիվ կբաժանեն երկու մասի։ Երկրորդ տարբերակն ավելի ձեռնտու է, քանի որ նվերների քանակն ավելի մեծ կլինի։ Հստակ որոշումը կախված է դեկտեմբերի 31-ի և ծննդյան օրվա միջև ընկած ժամանակահատվածից։

Ջրհոս

Նրանք մանրակրկիտ են պատրաստվում Ամանորին։ Խմիչքի և խնջույքի փոխարեն լավ սեքս են նախընտրում։ Աղմկոտ երեկույթից հրաժարվելով և ընտրելով սեքսը բացատրում են այն փաստով, որ «ինչպես դիմավորես Ամանորը, այնպես էլ կանցնի ողջ տարին»։ 

Ձկներ

Մի կողմից կարելի է գնալ նշել Նոր Տարին հարևանների հետ,  սակայն հարևանները իրենց բարեկամների հետ են լինելու։ Մյուս կողմից՝ խնջույք ակումբում, բայց այնտեղ վատ երաժշտություն է, որը դու չես կարող անջատել, հիմար մրցույթներ և չափից ավելի շատ մայոնեզ աղցանի մեջ։

Ճիշտ է, կարելի է գնալ և Ամանորն անցկացնել հին ընկերների հետ, որոնց շատ վաղուց չես տեսել, բայց դեմքիս պզուկ է դուրս եկել։ Ձուկը չգիտի, թե ինչպես է դիմավորելու Նոր Տարին։ Ձուկը դեռ չի որոշել։ Որովհետեև ամեն բան չափազանց բարդ է։

Խոյ

Խոյը չի պատրաստվում դեկտեմբերի 31-ին՝ սա այն մասշտաբը չէ։ Նորմալ Խոյը 60 վայրկյանում պլանավորում է ամեն բան՝ ընդհուպ մինչև Սուրբ Ծնունդ։ Բաղնիք, սահնակ և հանդիպում գնչուների հետ։ Եթե Խոյը սահմանափակ բյուջե ունի, ապա հանդես կգա և որպես բաղնիքի սպասավոր, և որպես պարող արջ, և որպես կառապան։ Սակայն եթե Խոյի բյուջեն թույլ է տալիս, և նա քաջություն հավաքի, ապա հունվարի վերջում Երկիր մոլորակը կարող է վտանգի տակ լինել։ Ի դեպ, այս դեպքում էլ Խոյը կարիք չունի նախապատրաստվելու՝ նրա մոտ դա ինքնաբերաբար է ստացվում։ 

Ցուլ

Դասական Ցուլերը տոնը նախագծում են դեռ մարտից։ Միջին վիճակագրական Ցուլը հաստատ գիտի, թե ուր նա կգնա, ինչ է հագնելու և նա «ոչ մի դեպքում չի խմելու»։  Տասներկուսին հինգ պակաս արդեն պատրաստ է համեղ ուտեստների ողջ տեսականին, իսկ ինքը՝ Ցուլը, լոգասենյակում փակված, ավարտին է հասցնում եռամսյակային հաշվետվությունը, քանի որ դա էլ է անհրաժեշտ հասցնել։ Իրականում, հաշվետվությունը ժամանակին հասցնելու պլանները հօդս են ցնդում, որովհետև Ցուլերը, որոնք «ոչ մի դեպքում չեն խմում», արդեն գոյություն չունեն։ Ու՞ր կտանի ալկոհոլը Ցուլին։ Ուր ասես․․․թեկուզ և Խոյի մոտ, որն ի դեպ արջի և ընկերների պակաս ունի։

Երկվորյակներ

Նոր Տարին Երկվորյակների մոտ անսպասելի է գալիս։ «Այսինքն, այսօր արդեն 31-ն է»,-մոլորված հարցնում են իրենք,- «բայց չէ՞ որ երեկ 10-ն էր»։ Ինչից հետո զարմացած նայում են օրացույցին։ 

Դասական Երկվորյակները հին տարուց մնացած երեք ժամում հասցնում են գնալ արդեն փակված վարսավիրանոց, պատրաստել 20 հոգու համար նախատեսված խորտիկներ և ամանորյա մի ստեղծագործություն գրել հյուրերի համար։ Ահ, դեռ տոնածառ է պետք գնել։ 

Խեցգետին

Խեցգետնի համար Նոր տարին ինտիմ տոն է և  պլանավորվում է համապատասխանաբար՝ կամ ընտանիք, կամ ամենամոտ ընկերներ։ Չէ՞ որ դա կարևոր է։ Ամբողջ դեկտեմբեր ամիսը Խեցգետինը մտածել է, թե ում ինչ նվիրի, արդյո՞ք այն դուր կգա նրան։ Այս ամենն, իհարկե, կարող էր լինել իրականում, եթե ինչ-որ մեկը դեկտեմբերի կեսին մի լավ չխմացներ Խեցգետնին։ Հարբած Խեցգետինը վերածվում է Խոյի և պատահաբար կարող է Թայլանդի տոմս գնել։

Առյուծ

Առյուծը պատրաստվում է տոներին շռայլորեն և մանրակրկիտ, մտածված և ուշադիր։ Նրա հյուրերը կհամտեսեն ամենահամեղ ուտեստները և կվայելեն ամենալավ նվերները։ Հյուրերը կնստեն ամենագեղեցիկ տոնածառի տակ և կլսեն ամենագեղեցիկ երաժշտությունը։ Առյուծի կարևորում է մտերիմներին և ազգականներին պարգևած երջանկությունն ու ուրախությունը։

Կույս

Այստեղ երկու գործոն կա՝ Կույսերը պաշտում են տոները, Կույսերը գործունյա էակներ են։ Եթե այս երկու գործոնները միավորել, ապա կստացվի մի խառնուրդ, որի արդյունքում պայթուցիկ մի հեղուկ է՝ արցունքների տեսքով։ Կույսերի համար տոնն  այնքան կարևոր ու խորհրդավոր երևույթ է, որ իրենք պատրաստ են նույնիսկ արտահերթ վերանորոգում կազմակերպել, որպեսզի Նոր Տարին դիմավորեն նորոգված տանը։ 

Կշեռք

Կշեռքները տասնյակ տարբերակներ են պլանավորել Ամանորի գիշերվա կապակցությամբ։ Խնդիրն այն է, որ անհրաժեշտ է ընտրել լավագույնը․․․Դրա համար էլ փորձառու Կշեռքները շատ չեն անհագստանում, իսկ իրենց համառ երկրորդ կեսի հարցերին պատասխանում են, որ մինչ տոները դեռ երկու շաբաթ էլ կա։ Այնպես որ, չնայած այս նշանի հորինված երկվությանը, նրանք ամենաիմաստուն նշանն են նման դեպքերում։ 

Կարիճ

Կարիճը ամբողջ ուժով է պատրաստվում տոներին։ Այսինքն՝ նա բրազիլական էպիլյացիա կանի, նույնիսկ եթե ստիպված լինի սպիտակ արջի համազգեստով մնալ ամբողջ գիշեր։ Կարիճը հստակ գիտակցում է, որ նա է լինելու այդ գիշերվա աստղը, նույնիսկ եթե ներկայանա գիշերազգեստով։ Սակայն նա միևնույն է պատրաստվում է։ 

Աղեղնավոր

Աղեղնավորը քաղցր քուն է պլանավորում։ «Ուրեմն այսպես» ,- որոշում է Աղեղնավորը, «Սկզբի համար ես կքնեմ։ Հետո մի կուշտ կսնվեմ։ Հետո դանդաղ կթերթեմ ֆեյսբուքը՝ վայելելով ալկոհոլ։ Հետո կքնեմ, որպեսզի Ամանորի գիշերը լավ տեսք ունենամ։ Կեսգիշերին բոլորին կհամբուրեմ և կպառկեմ քնելու»։ Վերջ։ Հիանալի ծրագիր է, թեև երբեք չի իրականացել, նույնիսկ երազանքներում։

 Աղբյուրը՝ NEWS.am STYLE

Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBank