Ոստիկանությունը Բրազիլիայում Հունաստանի դեսպանի անհետացումը սպանություն է համարում. լրատվամիջոց
ОБЩЕСТВОՈստիկանությունը, որը վարում է Բրազիլիայում Հունաստանի դեսպան Կիրիակոս Ամիրիդիսի անհետանալու գործը, կարծում է, որ տեղի է ունեցել կենցաղային հողի վրա հանցագործություն: Այս մասին հայտնել է Globo հեռուստաալիքը:
Լրատվամիջոցի տվյալներով, քննիչները տանը բազմոցի վրա արյան հետքեր են հայտնաբերել, որտեղ դիվանագետը եւ նրա կինը անցկացրել են Սուրբծննդյան արձակուրդները: Հեռուստաալիքի փոխանցմամբ, իրավական մարմիններում կասկածում են, որ դեսպանն սպանվել է, իսկ մարմինը դեկտեմբերի 28-ի գիշերը դուրս են բերել եւ տեղափոխել նախապես վարձած մեքենայի մեջ:
Դեսպանի կինը՝ բրազիլուհի Ֆրանսուազա Ամիրիդիսը այս պահին ցուցմունք է տալիս ոստիկանության բաժնում:
Ավելի վաղ Բրազիլիայի իրավապահ մարմինները հայտնաբերել են անհետացած դեսպանի կողմից վարձով վերցված մեքենան: Մեքենայի ներսում հայտնաբերվել է այրված դի:



