20-ամյա երիտասարդը մտել է տուն և զենքի սպառնալիքով հափշտակել է միայնակ կնոջ iPhone մոդելի հեռախոսը
ОБЩЕСТВОԵրևանի Զաքյանի փողոցի տներից մեկում, որտեղ միայնակ քաղաքացի է ապրում, ավազակային հարձակում է տեղի ունեցել:
Tert.am-ի այս տեղեկությունը հաստատեց Ոստիկանության լրատվության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը, ասելով, որ ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Զաքյան փողոցի տներից մեկում հարձակվել են միայնակ ապրող կնոջ վրա և զենքի սպառնալիքով հափշտակել հեռախոսը:
«Դեկտեմեբրի 29-ին նշված կինը հաղորդում է տվել, որ դեկտեմբերի 28-ին ժամը 21-ի սահմաններում Զաքյան փողոցի իր բնակարանում անհայտ անձը հարձակվել է իր վրա և զենքի սպառնալիքով բացահայտ հափշկատել է iPhone մոդելի բջջային հեռախոսը»,-ասաց Ջանոյանը:
Նրա տեղեկացմամբ՝ ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, նշված հանցագործությունը կատարել է 1996 թվականին ծնված երիտասարդը, ով դեկտեմբերի 29-ին Տիգրան Մեծի պողոտայից բերման է ենթարկվել:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:



