Մահացել է «Կինդեր սյուրպրիզ» ստեղծողը
ОБЩЕСТВОԻտալիայում 83 տարեկան հասակում մահացել է «Կինդեր սյուրպրիզ» հայտնի շոկոլադե ձվիկի ստեղծող Ուիլյամ Սալիսը:
Ինչպես հայտնում է The Local-ը` վկայակոչելով իտալական ԶԼՄ-ները, Սալիսը գլխուղեղի կաթվածից հետո բուժելիս է եղել իտալական Պավիա քաղաքում:
Աղբյուրը նշում է, որ Սալիսի մոտ շոկոլադե ձվեր պատրաստելու միտքն ի հայտ է եկել որպես պատասխան քաղաքացիների` Զատկի ձուն միայն տոների ժամանակ գնելու սովորույթին: Սալիսն առաջարկել է ձվի ներսում խաղալիք պահել: Նորույթը վաճառքում հայտնվել էր 1974-ին և միանգամից մեծ տարածում գտել երեխաների շրջանում:
Սալիսը 1960 թվականից ի վեր աշխատել է Ferrero ընկերությունում: 40 տարում ընկերությունը ավելի քան մեկ միլիարդ «Կինդեր սյուրպրիզի» ձվիկներ է վաճառել:

1
Считает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
За шесть лет фактически многое изменилось: что случилось с клятвой «не подделывать ни одного бюллете...
4
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
5
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»



