Ստոլտենբերգը կարեւորել Է Մոսկվայի հետ երկխոսությունը շարունակելը
МЕЖДУНАРОДНОЕՆԱՏՕ-ն դաշինքի մասնակից երկրների համար ուղղակի սպառնալիք չի տեսնում Ռուսաստանի կողմից եւ կարեւոր Է համարում Մոսկվայի հետ երկխոսությունը շարունակելը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը գերմանական DPA գործակալությա նը տված հարցազրույցում:
«Ռուսաստանից անմիջական սպառնալիք չկա դաշինքի գծով գործընկերների համար: Ռուսաստանը մեր հարեւանն Է եւ կմնա մեր հարեւանը, ուստի մենք ջանում ենք երկխոսություն պահպանել եւ ձգտում ենք հասնել լարվածության թուլացման»,- ասել Է նա:Պատասխանելով այն հարցին, թե իր կարծիքով 2017 թվականին ով ավելի մեծ վտանգ կներկայացնի ՆԱՏՕ-ի համար՝ ՌԴ-ն, թե «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը, Ստոլտենբերգը կարծիք Է հայտնել, որ «իմաստ չունի Ռուսաստանը ԻՊ-ի հետ համեմատելը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



