Ереван, 20.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Իրադարձություններ, որոնք ցնցեցին Հայաստանը 2016 թվականին

ОБЩЕСТВО

Անցնող 2016 թվականը շատ տարբերվեց նախորդներից` իր դրական և բացասական երևույթներով, տարին այնքան հագեցած էր, որ երբեմն թվում է, թե մի քանի տարվա իրադարձություններ խտացել էին մեկ տարվա մեջ: 

Չխախտելով ավանդույթները, ՓԱՍՏ լրատվականն այս տարի ևս կփորձի ամփոփել տարին:

 

Ապրիլյան պատերազմ

Ապրիլի 1-ին Թալիշում դիպուկահարի կրակոցից զոհվեց սերժանտ Վլադիմիր Մելքոնյանը, ով առաջին զոհն էր ապրիլյան պատերազմի, որն ադրբեջանական կողմը սկսեց այդ կրակոցից մի քանի ժամ հետո: Լայնամասշտաբ ռազմական գործողություններն Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի միջև արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով սկսվեց 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը: Առավել թեժ մարտեր էին ընթանում ռազմաճակատի վերածված առաջնային գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններով։

Ադրբեջանական կողմը գործի էր դրել իր բազմապիսի զինտեխնիկայի կիրառումը և անգամ՝ ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը առաջնային գծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը կիրառել են «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ: Ռազմական գործողությունները տևեցին 4 օր և ավարտվեցին Մոսկվայում կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությամբ: Սակայն, ադրբեջանական կողմը ռազմական գործողությունները մարտի դաշտում իրականացնելուց զատ, հարձակում էր գործում նաև խաղաղ բնակչության վրա: Մասնավորաես, Թալիշ գյուղում իրականացվել էին այնպիսի վայրագություններ, որոնք հիշեցնում էին սումգայիթյան դեպքերը: Ապրիլի 5-ին՝ Ժամը 12․00-ի դրությամբ հաստատվեց հրադադար:

 

 

«Ավրորա» մրցանակաբաշխություն

Տարվա կարևոր իրադարձություններից կարելի է առանձնացնել «Ավրորա» մրցանակաբաշխությունը, որն անցկացվեց Հայաստանում: Մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից և ի երախտագիտություն նրանց, ովքեր փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին: «Ավրորայի» առաջին դափնեկիրը դարձավ Մարգարեթ Բարանկիցեն, ով ստացավ 100 հազար դոլար:

Նշենք, որ  «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի համանախագահ ու մարդասեր Ջորջ Քլունին 2016թ. ապրիլին Հայաստան էր ժամանել՝ մասնակցելու «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանն ու դրան նախորդող միջոցառումներին՝ փառաբանելու մերօրյա հերոսներին: Օսկարակիր դերասանը Երևանում և Դիլիջանում ծանոթացավ Հայաստանի պատմությանը, մշակույթին ու այստեղ ապրող մարդկանց:

 

Գերմանիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում քվեարկության դրվեց և ընդունվեց «Օսմանյան կայսրությունում 101 տարի առաջ հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության և հիշատակի մասին» բանաձևի նախագիծը: Բանաձևը համատեղ մշակել են իշխող կոալիցիայի մաս կազմող Քրսիտոնեա­դեմոկրատական միություն (CDU) և Քրիստոնեական­սոցիալական միություն (CSU), Սոցիալ­դեմոկրատական (SDP) և ընդդիմադիր Կանաչների կուսակցությունները:

 

Երևանի Հալաբյան փողոցում ավտոբուսի է պայթյունը

Պայթյունը տեղի է ունեցել 63 համարի ավտոբուսում: Պայթյունի արդյունքում կար 2 զոհ, 7 վիրավոր։ Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը և երկու մարտական հաշվարկ: Տուժածները տեղափոխվել էին «Արմենիա» ԲԿ:

Դեպքի վայրում էին ժամանել ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը և ԱԻ նախկին նախարար Արմեն Երիցյանը:

 

 

«Եվրատեսիլ-2016»

«Եվրատեսիլ-2016» երգի մրցույթում Հայաստանը պատվով ներկայացրած Իվետա Մուկուչյանը գրավեց 7-րդ հորիզոնականը: Վերջինս իր ներկայանալի տեսքով գրավել էր բազմաթիվ սրտեր: Համաշխարհային մամուլի ևս թնդում էր հայ մասնակցի անունը հնչեցնելով: Իվետա Մուկուչյանը ելույթի առաջին օրը կանաչ սենյակում ծածանեց Արցախի դրոշը, ինչը սակայն, հարուցեց Ադրբեջանի զայրույթը: Եզրափակչի օրը՝ Ստոկհոլմի երկնքում ինքնաթիռ երևաց «Ղարաբաղը սիրում է Իվետային» գրությամբ: Ինչ խոսք, սա ևս զերծ չմնած միջազգային մամուլի ուշադրությունից:

 

ՊՊԾ գնդի գրավում

2016 թվականի ապրիլյան պատերազմից դեռ ուշքի չեկած՝ Հայաստանը հուլիսին կրկին ցնցվեց: Հուլիսի 17-ի գիշերը՝ ժամը 05.28-ին, Ֆեյսբուքում հետևյալ հայտարարությունը տարածվեց. ««Սասնա ծռեր» խմբավորում. մենք սկսել ենք զինված ապստամբություն, միացե՛ք»: Հաղորդագրությունից ժամեր անց, Հայաստանում սկսվեց զինված ապստամբություն: «Հիմնադիր խորհրդարան» շարժման մի խումբ զինյալ անձանց կողմից գրավվեց ՊՊԾ գունդը: Հայությունը և՛ Հայաստանում, և՛ արտերկրում հետևում էին տեղի ունեցող իրադարձություններին:

Քաղաքում ուժեղ հսկողություն էր, ընթանում էին ցույցեր, բողոքի ակցիաներ: Այդ ընթացքում իրենց ծառայությունը կատարելու ժամանակ զոհվեց 3 ոստիկան, ինչպես նաև ոստիկանների և քաղաքացիների բախումների հետևանքով եղան բազմաթիվ վիրավորներ: Վիրավորներ եղան նաև զինված խմբի անդամների թվում: Ի վերջո, զինված խումբը հուլիսի 31-ին վայր դրեց զենքերը և հանձնվեց: Զինված խմբի անդամների գործով մինչև օրս ընթանում են դատավարություններ:

 

Նազիկ Ավդալյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ, աշխարհի և Եվրոպայի նախկին չեմպիոն Նազիկ Ավդալյանը նորվեգական Ֆորդե քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն: Նազիկը իր հաղթանակը նվիրեց Արցախում զոհված հայ զինվորականներին և այժմ հայրենիքը պաշտպանողներին: «Վերջին անգամ 8 տարի առաջ էի Եվրոպայի չեմպիոն դարձել: Ես ուժ էի ստանում սահմանին կռվող մեր զինվորներից, անկեղծ եմ ասում: Նրանք կյանքի և մահու պայքար են տալիս և չեն վախենում, ես էլ ինչից պիտի վախենայի ես: Անընդհատ այդ մտքերի մեջ էի, որ մենք քանակով քիչ ադրբեջանցիների հետ համամետ, ոչ նույնաչափ զենք ունենք, բայց հաղթում ենք: Իսկ մարզիկներիս համար ամեն պայման ստեղծված է, էլ ինչո՞ւ պիտի չհաղթենք: Ես մեր զինվորների ցավը տանեմ: Ես միայն շնորհակալություն կարող եմ հայտնել հայ զինվորին, որ կանգնած են մեր սահմանին»-ասել է Նազիկ Ավդալյանը:

 

«Օլիմպիական խաղեր-2016». Ոսկե մեդալ՝ 20 տարի անց

Օգոստոսին Ռիո դե Ժանեյրոյում կայացած Օլիմպիական խաղերում Հայաստանի ձեռքբերած աննախադեպ հաջողությունը կրկին ցնծություն և ուրախություն պարգևեց հայությանը: 20 տարի անց Հայատանն Օլիմպիական խաղերում նվաճեց ոսկի: Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը դարձավ օլիմպիական չեմպիոն, ով իր մեդալը ստանալու ժամանակ հանդես եկավ Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի դիմանկարը կրող շապիկով: Հայաստանը ներկայացնող ևս 3 մարզիկ արժանացան արծաթե մեդալի: 2016 թվականի Օլմիպիական խաղերը նշանավորվեցին նաև այսպես կոչված «գողացված ոսկի մեդալով»: Միհրան Հարությունյանի բացարձակ հաղթանակը Օլիմպիական խաղերում չստացավ համապատասխան գնահատական, ինչի հետևանքով մեր մարզիկը ստացավ արծաթե մեդալ:

 

Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»

Հուլիսի 6-ին Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»։ Նրա տրանսֆերն անգլիական ակումբի վրա արժեցել է ռեկորդային 42 մլն եվրո, որով 27-ամյա ֆուտբոլիստը դարձել է հետխորհրդային տարածաշրջանի երկրների ամենաթանկ ֆուտբոլիստը։

 

Հռոմի պապի այցը Հայաստան

Տարվա ամենավառ իրադարձություններից մեկը թերևս Հռոմի Ֆրանսիցկոս պապի այցն էր Հայաստան, որը կրում էր՝ «Այց՝ առաջին քրիստոնեական երկիր» կարգախոսը: Հռոմի պապն աղոթք մատուցեց Հանրապետության հրապարակում, Գյումրիում, այցելեց Խոր վիրապ: Հռոմի պապն իր օրհնանքը թողեց Հայաստանին և հայերին, ասելով. «Ձեզ եմ թողնում խաղաղությունը…»: Մի քանի օր շարունակ միջազգային մամուլի թնդում էր Հռոմի պապի հայաստանյան այցի մասին լուսաբանումներից:

 

Անկախության զորահանդես և շքերթ 

Սեպտեմբերի 21-ին Երևանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ Հայաստանի անկախության 25 ամյակին նվիրված զորահանդես։ Զորահանդեսը որոշակի պատասխան էր ադրբեջանական կողմի շարունակական սպառնալիքներին:

 

Հովիկ Աբրահամյանի հրաժարականը. նոր վարչապետ Կարեն Կարապետյանի դրայվը.

2016 թվականի սեպտեմբերի 8-ին կայացած ՀՀ կառավարության հերթական նիստից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ հրաժարական է տալիս: Վերջինս պաշտոնը զբաղեցնում էր 2014 թվականի ապրիլի 13-ից: Հովիկ Աբրահամյանի հրաժարականից մի քանի օր անց՝ սեպտեմբերի 13-ին, նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով վարչապետ նշանակվեց Կարեն Կարապետյանը: Վերջինս ձեռնամուխ եղավ մի շարք կադրային փոփոխությունների, ձևավորվեց նոր կառավարություն, եղան նշանակումներ, կրճատումներ:

 

Նարեկ Միրզոյան / Past.am

Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetUcom — технологический партнер «Кубка Стрит Бол Армения 2026» Арестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа Австралия выделит Украине еще $70 млн на покупку оружияIdram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев Ucom и Impact Hub Yerevan продолжают поддерживать развитие зеленых стартапов в Армении Почему Пашинян так спешит? «Паст»По меньшей мере 700 000 человек уже высказали свое мнение: «Паст»«Если завтра границы снова откроются, нашему товару не будет места на этом рынке»: «Паст»Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»Армения — Азербайджан 3:0: блестящий старт наших теннисисток в Кубке Билли Джин Кинг Moody’s Ratings подтвердило рейтинги Юнибанка на уровне B1 со стабильным прогнозомPolitico: Трамп согласился усилить давление на РФ для завершения войны в обмен на помощь Европы с разминированием Ормузского проливаВТБ (Армения): Мгновенные переводы в Россию становятся всё популярнееAl Arabiya English представил 14 пунктов соглашения между США и ИраномFT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретовИран начал экспорт нефти после прекращения американской блокадыВ реке Памбак обнаружено тело 7-летней девочкиРоссельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукции«Не верь глазам своим»: IDBank предупреждает о мошенничестве с использованием дипфейковСильный состав и большие надежды: сборная Армении завтра выступит против сборной АзербайджанаРаспад и дискредитация всех институтов: «Паст»Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»До 30% idocin в бассейнах: Idram&IDBank«Плодосбор» обещаний: как власть в очередной раз бросает крестьянина на пороге экономического хаоса: «Паст»Moody’s подтвердило кредитный рейтинг ЗММК на уровне B2 со стабильным прогнозомЦИК лишает права голосования: кража мандатов с откровенным цинизмом: «Паст»Вышла книга Дмитрия Писаренко о реальных событиях Карабахских войнПосол Германии в Азербайджане назвал мирный процесс между Арменией и Азербайджаном ключевым достижением регионаТрамп: Иран не будет взимать плату за проход через Ормузский проливЧМ-2026: Месси выйдет в стартовом составе сборной АргентиныАнна Акопян отправляется в США в статусе супруги премьер-министра Армении«Teach For Armenia» - бенефициар июня инициативы «Сила одного драма» Роза ветров. Анонс. 1-ый выпуск. Цикл передач Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионеРынок акций США вырос в пятницу в ожидании урегулирования конфликта на Ближнем ВостокеРоберту Кочаряну запретили выезд из АрменииВ Иране раскрыли 14 пунктов мирной сделки с США