Սիրիայի հյուսիսում 1 թուրք զինվոր սպանվել է, 9-ը` վիրավորվել
ОБЩЕСТВОՍիրիայի հյուսիսում գտնվող Էլ-Բաբ քաղաքում «Եփրատի վահան» գործողության շրջանակներում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ տեղի ունեցող մարտերում սպանվել է մեկ թուրք զինվոր, 9-ը` վիրավորվել:
Այս մասին, ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ը:
Սպանված թուրք սերժանտը «Եփրատի վահան» գործողության շրջանակներում Թուրքիայի ունեցած 39-րդ զոհն է:
Սիրիայի տարածքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ իրականացվող մարտերը շարունակվում են:
Թուրքիայի զինված ուժերն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի պատրվակով 2016 թվականի օգոստոսի 24-ին ներխուժել են Սիրիայի տարածք, որտեղ իրականում պայքարում են սիրիացի քրդերի դեմ: Գործողությունը ստացել է «Եփրատի վահան» անունը:
Այդ գործողությամբ Թուրքիան փորձում է Եփրատի արեւմտյան ափից դուրս մղել քրդական ինքնապաշտպանական ուժերը` երկյուղելով, որ սիրիացի քրդերը կարող են ինքնավարություն ստեղծել Եփրատի արեւելյան եւ արեւմտյան ափերին եւ դրանով ամբողջությամբ իրենց ձեռքը վերցնել 900 կմ երկարությամբ թուրք-սիրիական սահմանը:



