ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրական ցուցակներում ընդգրկվող թեկնածուների առավելագույն թվերը
ОБЩЕСТВОԿենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստում հաստատել է Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում յուրաքանչյուր ընտրական տարածքում կուսակցության, կուսակցությունների դաշինքի տարածքային ընտրական ցուցակում ընդգրկվող թեկնածուների առավելագույն թիվը: ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ ըստ 13 ընտրատարածքնե րի լիազոր մարմնի կողմից ներկայացվում է ընտրողների թիվը, որովհետև ըստ դրա պետք է իրականացվի թեկնածուների առավելագույն թվի հաշվարկը: «Ընտրական օրենսգրքի համաձայն` յուրաքանչյուր տարածքում տարածքային թեկնածուների առավելագույն թիվը հաստատելու համար սահմանվում է կանոն, ըստ որի այդ թիվը սահմանվում է տվյալ ընտրատարածքում յուրաքանչյուր 15 հազար ընտրողի հաշվարկով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Մուկուչյանը:
Նա հավելեց, որ ներկայացվել է որոշման նախագիծ, որի համաձայն` ըստ յուրաքանչյուր տարածքի ներկայացված է ընտրական տարածքում ընտրողների թիվը` ըստ ընտրողների ռեգիստրի և ընտրական տարածքի տարածքային ցուցակում ընդգրկվող թեկնածուների առավելագույն թիվը:
Թիվ 1 ընտրական տարածք` Երևանի Ավան, Նոր Նորք և Զեյթուն վարչական շրջաններ: Ընտրողների ռեգիստրի թիվը 198 հազար 538 է, թեկնածուների առավելագույն թիվը` 13:
Թիվ 2 ընտրական տարածք` Երևանի Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջաններ: Ընտրողների ռեգիստրի թիվը 210 հազար 797, թեկնածուների առավելագույն թիվը` 14:
Թիվ 3 ընտրական տարածք` Երևանի Մալաթիա Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջաններ: Ընտրողների ռեգիստրի թիվը 222 հազար 434, թեկնածուների առավելագույն թիվը` 14:
Թիվ 4 ընտրական տարածք` Երևանի Կենտրոն, Նորք Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջաններ: Ընտրողների ռեգիստրի թիվը 206 հազար 883, թեկնածուների առավելագույն թիվը` 13:
Թիվ 5 ընտրական տարածք` Արարատի մարզ: Ընտրողների ռեգիստրի թիվը` 220 հազար 309, թեկնածուների առավելագույն թիվը` 14:
Թիվ 6 ընտրական տարածք` Արմավիրի մարզ: Ընտրողների ռեգիստրի թիվը 232 հազար 232, թեկնածուների առավելագույն թիվը` 15:
Թիվ 7 ընտրական տարածք` Արագածոտնի մարզ: Ընտրողների ռեգիստրի թիվը 117 455, թեկնածուների առավելագույն թիվը` 7:
Թիվ 8 ընտրական տարածք` Գեղարքունիքի մարզ: Ընտրողների ռեգիստրի թիվը 187 հազար 263, թեկնածուների առավելագույն թիվը` 12:
Թիվ 9 ընտրական տարածք` Լոռու մարզ: Ընտրողների ռեգիստրի թիվը 238 հազար 975, թեկնածուների առավելագույն թիվը` 15:
Թիվ 10 ընտրական տարածք` Կոտայքի մարզ: Ընտրողների ռեգիստրի թիվը 237 հազար 419, թեկնածուների առավելագույն թիվը` 15:
Թիվ 11 ընտրական տարածք` Շիրակի մարզ: Ընտրողների ռեգիստրի թիվը 231 հազար 982, թեկնածուների առավելագույն թիվը` 15:
Թիվ 12 ընտրական տարածք` Սյունիքի և Վայոց Ձորի մարզեր: Ընտրողների ռեգիստրի թիվը 152 հազար 805, թեկնածուների առավելագույն թիվը` 10:
Թիվ 13 ընտրական տարածք` Տավուշի մարզ: Ընտրողների ռեգիստրի թիվը 107 հազար 353, թեկնածուների առավելագույն թիվը` 7:



