Նախաճաշին հավկիթ ուտելը կօգնի ազատվել գոտկատեղի ճարպաշերտերից
ЛАЙФԵրբեմն մարդիկ չափազանց ալարկոտ են լինում վարժություններ անելու և խիստ դիետաների հետևելու համար, սակայն ցանկանում են ազատվել գոտկատեղի հատվածում իրենց անհանգստացնող ճարպաշերտերից: Սակայն կա մի պարզ մեթոդ, որը կօգնի լուծել այս խնդիրը:
Բոլորն էլ գիտեն, որ նախաճաշն օրվա ընթացքում ընդունված ամենակարևոր սնունդն է, ուստի պետք չէ խուսափել դրանից նույնիսկ դիետաների ժամանակ: Սակայն հարկավոր է հստակ իմանալ, թե ինչ է կարելի ուտել նախաճաշին նիհարելու համար: Պարզվում է՝ նախաճաշի համար լավագույն մթերքը հավկիթն է:
2008 թվականին անցկակրած հարցումը ցույց է տվել, որ այս մթերքը շատ օգտակար է նիհարել ցանկացողների համար:
Հավկիթները հարուստ են սպիտակուցներով
Նախաճաշը պետք է հագեցած լինի սպիտակուցներով, որոնց շնորհիվ քաղցի զգացումը չի տանջի մինչև ճաշի ժամը: Մասնագետների հավաստմամբ՝ սննդի առաջին ընդունումը պետք է պարունակի առնվազն 20 գրամ սպիտակուց: Ընդ որում՝ 1 հավկիթն արդեն իսկ պարունակում է 6 գրամ սպիտակուց:
Քաղցած ժամանակ լավագույն ընտրությունը խաշած ձուն է: Դրան կարելի է ավելացնել նաև խնձոր և ստանալ կատարյալ նախաճաշ: Հավկիթը պարունակում է 78 կկալ, իսկ խնձորը՝ 80: Այս համադրությունը թույլ կտա երկար ժամանակով ազատվել քաղցի զգացումից:



