ՌԴ ԱԳՆ․ ԱՄՆ ներքին քաղաքականությունը դժվար թե նպաստի պաղեստինաիսրայելական կարգավորմանը
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ ներքին քաղաքական պայքարը մերձավորարեւելյան օրակարգ փոխադրելը դժվար թե նպաստի պաղեստինաիսրայելական հակամարտության կարգավորմանը, ասվում է հակամարտության կարգավորման վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի ելույթի կապակցությամբ ՌԴ ԱԳՆ մեկնաբանության մեջ։
«Ցավոք, ստիպված ենք փաստել, որ Վաշինգթոնում առաջին անգամ չեն հաղթում ներկուսակցական շահերը։ Ակնհայտ է, որ ներամերիկյան քաղաքական պայքարը մերձավորարեւելյան օրակարգ փոխադրելը դժվար թե կարողանա նպաստել պաղեստինաիսրայելական կարգավորման ազնիվ նպատակի իրականացմանը։ ԱՄՆ պետքարտուղարի ելույթին հակամարտ կողմերի տրամագծորեն հակառակ արձագանքները դրա ակնհայտ ապացույցն են»,- ասվում է փաստաթղթում։
«Միաժամանակ, մենք բազմիցս ասել ենք, որ կարեւորը ոչ թե պաղեստինաիսրայելական կարգավորման հայտնի՝ թեկուզեւ ամենաարդարացի սկզբունքների կրկնությունն է , այլ դրանց իրականացման ուղղությամբ որոշակի աշխատանքը»,- նշվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։



