Բարձր ռիսկայնություն ունեցող կազմակերպություններում ստուգումներ իրականացնելիս կցուցաբերվի տարբերակված մոտեցում
ОБЩЕСТВОԿառավարությունը հաստատեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից ոչ պարենային արտադրանքների և ծառայությունների նկատմամբ պետական վերահսկողության իրականացման ստուգաթերթերը: Նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ նորաստեղծ տեսչական մարմինը կունենա բավարար հնարավորություններ հանրապետությունում ըստ գնահատված ռիսկի վերահս կվող կազմակերպությունների նկատմամբ տարբերակված մոտեցում ցուցաբերելու և առավելապես բարձր ռիսկայնություն ունեցող կազմակերպություններում ստուգումների անցկացման համար:
«Արդյունքում տեսչական մարմնի ներուժն առավել արդյունավետ կօգտագործվի օրենքով սահմանված լիազորությունների իրականացման առումով, հետևաբար, իրատեսական նոր հիմքեր կստեղծվեն տնտեսվարող սուբյեկտների կողմից ոլորտում օրենսդրության հնարավոր խախտումների բացահայտման և կանխարգելման համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Կարայանը՝ ավելացնելով, որ տեսչական մարմնի ռիսկերի վրա հիմնված ստուգումների համակարգի ներդրումը թույլ կտա շուկայի վերահսկողության տեսչական մարմնին ռեսուրսներն առավ ելապես և արդյունավետ կերպով նպատակաուղղել դեպի պետական վերահսկողության ենթակա այն կազմակերպությունները (գնահատվող օբյեկտներ), որոնք աշխատանքային հարաբերությունների տեսանկյունից առավել ռիսկային են:



