ՄԱԿ-ում ողջունել են ԱՄՆ-ում աթեիստների իրավունքների պաշտպանության ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը
МЕЖДУНАРОДНОЕՄԱԿ-ի կրոնական ազատության հարցերով հատուկ զեկուցող Ահմեդ Շահիդը ողջունել է ԱՄՆ-ում օրենսդրական փոփոխությունների ընդունումը, որոնք ճանաչում են անհավատների ու աթեիստների իրավունքը՝ չդավանել կրոններից որեւէ մեկը։ Համապատասխան փաստաթուղթը ստորագրել է նախագահ Բարաք Օբաման։
Հատուկ զեկուցողը հայտնել է, որ աթեիստներին դեռ հետապնդում են ամբողջ աշխարհում։ Որոշ երկրներում աթեիստական գաղափարների տարածումը դիտարկվում է որպես ահաբեկչական գործունեություն, մյուսներում՝ աստվածանարգություն, ու երբեմն էլ պատժվում է մահապատժով։ Ահմեդ Շահիդը շեշտել է, որ անհավատները, ինչպես եւ հավատացյալները, պաշտպանության կարիք ունեն։
Հատուկ զեկուցողը նաեւ համարում է, որ «հավատ» հասկացությունը պետք է գործածվի ամենալայն իմաստով ու ներառի թե աստվածաբանական , թե աթեիստական գաղափարները։



