Ադրբեջանում տարեվերջին հաճախակի են դարձել ինքնասպանությունները
МЕЖДУНАРОДНОЕԱդրբեջանում ինքնասպանության դեպքերը բավականին հաճախակի են դարձել: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Դեկտեմբերի 28-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի բնակիչ 21-ամյա Ֆերման Ղասըմովը ինքնասպան է եղել: Ղասըմովը ինքնասպանությունը գործել է իր տանը, որտեղ բնակվել է ընտանիքի հետ:
Նախորդ օրը իր տան նկուղում կախվելու միջոցով ինքնասպան է եղել Բաքվի բնակիչ 1951 թվականին ծնված Միրրեհիմ Մեհդիյեվը: Իսկ Ադրբեջանի Սաաթլը շրջանի 14-ամյա բնակիչ Սաբիր Դադաշովը հորը պատկանող հրացանով ինքն իրեն կրակել եւ տեղում մահացել է: Նախնական վարկածի համաձայն` հրացանից կրակն արձակվել է անզգուշության արդյունքում:
Դեպքերի առթիվ ոստիկանությունը հետաքննություն է սկսել:
Մամուլի հրապարակումների հետազոտությունների համաձայն` ինքնասպանություններն Ադրբեջանում ավելի շատ տեղի են ունենում նյութական դժվարությունների պատճառով, որոնք տնտեսական ճգնաժամի ֆոնին ավելի են խորացել:
Ադրբեջանում 2016 թվականի սկզբից գրանցվել են ինքնասպանության 540 ( անչափահաս 32, կին` 168), ինքնասպանության փորձի` 208 դեպք:
2016-ի հունվար-դեկտեմբերին Ադրբեջանում գրանցվել է ինքնահրկիզման 49 դեպք (2-ը ղարաբաղյան պատերազմի վետերան), որոնցից 28-ը ավարտվել է մահվան ելքով:
Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն` 2016 թվականի սկզբից մինչեւ այժմ Ադրբեջանում մայրասպանության 6, հայրասպանության 4, հարազատների միմյանց սպանության 48, ամուսինների միմյանց սպանության 38, զավակի սպանության 11 դեպք է տեղի ունեցել:



