Բացառիկ զեղչեր. Քաղաքացիները չեն հավատում
ВИДЕОԸստ «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության, հայտարարված զեղչերը խիստ հարաբերական են և հաճախ շատ հեռու` իրականությունից:
Քաղաքացիները թերահավատ են Ամանորին ընդառաջ երևանյան խանութներում հայտարարված մեծ զեղչերի նկատմամբ: Ասում են` մի շարք ապրանքներ նախկինում էլ գնել են այսօրվա զեղչված գներով։
Թե որքանով են հայտարարված զեղչերը համապատասխանում իրականությանը, ուսումնասիրել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունը։ Ըստ կազմակերպության ղեկավար Բաբկեն Պիպոյանի՝ մեծ զեղչեր են հայտարարվել հատկապես էլեկտրոնիկայի և խմիչքի շուկաներում։ Զեղչված գները, սակայն, Պիպոյանի խոսքով, խիստ հարաբերական են։
«Զեղչ ասածը խիստ հարաբերական է, որովհետև օրինակ՝ նշվում է 120 հազար դրամ, որը զեղչվել է 140 հազար դրամից, բայց իրականում ամռանն այդ գնով հնարավոր էր ձեռք բերել տվյալ ապրանքը»,- ասում է ՀԿ-ի ղեկավարը: Նրա խոսքով, որոշակի զեղչային քաղաքականություն կա, սակայն, հիմնականում գներն ինչ-որ ժամանակ բարձրացրել են, ապա նորից իջեցրել նախկին մակարդակին։ Իսկ տոնական օրերին ընդառաջ, հատկապես բարձրացել են թե՛ ներմուծված, թե՛ տեղական գյուղմթերքի գները։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում



