Ինչու ես հեռացա Ֆեյսբուքից, եթերից ու որոշեցի կարդալ.Արտակ Ալեքսանյան
ЛАЙФNewmag-ը գրում է.
2016 թվականը իմ լրագրողական կարիերայի ամենադժվար ու հոբելյանական տարին էր: Ուղիղ 20 տարի առաջ 1996 թվականին ես ընդունվեցի աշխատանքի Հայաստանի Պետական հեռուստատեսության «Նորք» հեռուսաալիքի «Լուրեր» լրատվական ծրագիր: Ու արդեն 20 տարի, փոփոխական հաջողություններով ու կարճատև ընդմիջումներով` (բանակ, ուսում) ես զբաղվում եմ լրատվությամբ: Մեր սերնդի լրագրողները, նախորդներից, օրինակ` Գնել Նալբանդյանի սերնդից, տարբերվում էին թերևս մեկ առանձնահատկությամբ. մենք չէինք լուսաբանել պատերազմը: Այս տարի լուսաբանեցինք: Փառք Աստծո, որ ընդամենը 4 օր: Թեև պետք է խոստովանել, որ իրականում «պատերազմ» ռեժիմով աշխատանքը տևեց 2 ամիս: Հետո, իհարկե, սահուն անցավ դեպի ՊՊԾ գնդի գրավում:
Իմ համար սա տարի էր, երբ հանրային մակարդակով առաջին անգամ սկսեցին խոսել բանակային խնդիրների մասին: Ես, անկեղծ ասած, չգիտեմ` որքանով է դա ճիշտ, թե սխալ: Ուժային կառույցները, գաղտնիության ու փակ լինելու պատճառով, որոշակի հանրային միստիֆիկացիայի են ենթարկվում: Ու դեռ հարց է, հրապարակային քննադատությունն ու քննարկումները օգնո՞ւմ են բանակն ավելի լավը դարձնել, թե՞ ոչ:
Ինձ համար սա տարի էր, երբ դուրս եկա Facebook-ից, թեև այնտեղ գրանցվել էի ուղիղ 10 տարի առաջ և առաջին մի քանի հազար օգտատերերից մեկն էի (շատ պարզ պատճառով` սոցիալական ցանցը սկզբում ընդգրկում էր ԱՄՆ համալսարանների ուսանողներին, իսկ ես այդ ժամանակ ԱՄՆ-ում ուսանող էի): Եթե նախկինում սոցցանցը ինձ պետք էր ռեպորտաժները, հոդվածները տարածելու համար, հիմա դա անում էին խմբագրությունների էջերը` ավելի պրոֆեսիոնալ ու ավելի արագ: Եթե ես պետք է կարծիք կամ դիրքորոշում արտահայտեի, դա անում էի եթերով: Չէ՞ որ, ես դրա համար եմ վճարվում: Անձնական լուսանկարներ ու երաժշտական հոլովակներ «կիսվելով» էլ երբեք առանձնապես աչքի չեմ ընկել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:



