Ереван, 22.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


«Հայ արտիստներին կարող են վճարել 30.000 դոլար». Մարտինի և Ռազմիկի պրոդյուսեր Արմին Մովսիսյանի բացահայտումները

ФОТО

Life.tert.am-ը գրում է.

Պրոդյուսեր Արմին Մովսիսյանը մոտ 15 տարի է՝ աշխատում է հայկական շոու բիզնեսում: Ոլորտում երգիչներից շատերը երանի են տալիս Արմինի երգիչներին, ովքեր երբեք անգործ չեն մնում: Շատերն էլ նրան համարում են «կոմերցիայի» վարպետ: Արմինն իր տեսլականն ունի այս ամենի վերաբերյալ: Tert.am Life-ը Արմինի հետ զրույցել է հայկական շոու բիզնեսի ուժեղ և թույլ կողմերի, ինչպես նաև՝ իր արտիստների՝ Ռազմիկ Ամյանի և Մարտին Մկրտչյանի հետ համագործակցության, նրանց աշխատանքային պայմանների և այլ հարցերի մասին:

-Արմին, երկար տարիներ է, ինչ աշխատում եք դաշտում: Շատերն ասում են, որ հայկական շոու բիզնեսում այժմ լճացում է: Այդ լճացումը, կարծես թե, չի անդրադառնում Ձեր արտիստների՝ Մարտին Մկրտչյանի և Ռազմիկ Ամյանի վրա: Ո՞րն է դրա գրավականը:

-Ես շատ եմ կարևորում թիմային աշխատանքը, որն առաջ գնալու ամենամեծ գրավական է:

 

-Որքանո՞վ է հեշտ աշխատել  հայկական շոու բիզնեսում: Շատերը բողոքում են, որ հայկական շուկան նեղ է:

-Ավելի քան հեշտ է:  Իրականում չեմ կարծում, որ այդպես է, քանի որ մենք ունենք շատ մեծ սփյուռք: Եթե հարևան երկրներում երգչի հանդիսատեսը հենց երկրի ներսում է, մեր երկրում այդպես չէ: Հայաստանից դուրս մենք ավելի շատ հանդիսատես ունենք, քան հենց Հայաստանի ներսում: Երբ երգիչը ճանաչվում է, կարող է ամբողջ տարին շրջագայել թե´ կորպորատիվ միջոցառումների, թե´ համերգների մասնակցելու համար:

Հայկական շոու բիզնեսը կարող է շատ տարածվել: Եթե կան հայ արտիստներ, որոնք ուզում ենք մեծ գումարներ, օրինակ՝ 30.000 դոլար, և այդ գումարը վճարողներ կան, նշանակում է, որ հայկական շոու բիզնեսն իր մեջ ներառում է բիզնես բառը։ Վստահաբար, շատ տեղեր ունի աճելու, պարզապես, գուցե ծիծաղելի բան ասեմ, բայց  արտիստներն են քիչ։ Մեզ մոտ կան չափազանց շատ ճանաչված և չափազանց քիչ սիրված երգիչներ։ Դրանց տարբերությունը շատ մեծ է։ Այսօր TV-ն հնարավորություն է տալիս վճարելու և երևալու եթերում։ Դա շատ նորմալ երևույթ է ամբողջ աշխարհում, սակայն մեծամասնության համար ավելի կարևոր է երևալը, որպեսզի հարևանն իրեն տեսնի, քան  սիրված լինելը։ Կարծում եմ՝ այսօր շատ քիչ են  աշխատասեր արտիստները։

Երկար տարիներ է՝ հայկական շոու բիզնեսում առաջատար դիրքերում նույն արտիստներ են։ Կային արտիստներ, ովքեր շոու բիզնեսի ամենաբուռն տարիներին՝ 2006-2008 թվականներին մեծ սեր էին վայելում։ Ոմանք մնացին իրենց նշաձողի վրա, ոմանք՝ ոչ, թե շարունակում են աշխատել։ Ո՞րն է դիրքերը չզիջելու գրավականը։

-Աշխատելը։ Շատ արտիստներ հասնում են ինչ–որ պլանկայի ու որոշում այլևս չաշխատել, քանի որ իրենց  հրավերները, հարցազրույցները շատ են: Թույլ են տալիս մտածել, որ կարող են ոչինչ անել։ Մենք ամեն տարի անում ենք  աշխատանք։

Աշխատանք անելիս էլ շատ կարևոր է անկեղծ լինելը։ Շոու բիզնեսում շատերն ասում են՝ հիթային գործ եմ թողարկելու։ Իսկ ինչպե՞ս են հասկանում, որ դա հիթային գործ էր։ Ինչի՞ է իրենց թվում, որ հիթային գործ արեցին, բայց չընդունվեց: Եթե չընդունվեց, ուրեմն հիթային չէր, ուրեմն լավ չարեցիր։

-Իսկ Դուք ինչպե՞ս եք հասկանում, որ Ձեր արտիստների համար հիթային գործեր եք թողարկում։

-Ես չեմ ասում, որ հասկանում եմ։ Մենք պարզապես գործ ենք անում։

Հնարքներ կիրառելը մի բան է, գուշակելը, որ դա հիթային է լինելու, այլ բան: Խնդիրն այն է, որ շոու բիզնեսի ներկայացուցիչների մոտ  շատ է պրիմիտիվիզմը։ Իրենց թվում է, հիթային լինել-չլինելու պլանկա կա։ Դրանով էլ առաջնորդվում են ու ձախողվում։ 

Լավն այն երգն է, որը քո սրտով է։ Երգիչը պիտի անի աշխատանք, որն ինքը կլսի մեքենայի մեջ։ Իրեն պիտի հաճելի լինի իր արած գործը։ Այդ ժամանակ է երգը հիթային դառնում։

-Հիմա շատ են շեշտը դնում կրկնվող բառերի վրա, որպեսզի երգը հեշտ հիշվի։

-Երբեք չենք մտածել կրկնվող բառերի վրա շեշտ դնելու վրա։  Ռազմիկը հիմա մի երգ ունի, որը նույնիսկ կրկներգ չունի։

Երգիչներ կան, ովքեր փորձել են կրկնօրինակել իրենց նախորդ հիթը, չի ստացվել։ Ամեն բան սիրվում է իր բնօրինակով։ Կրկնված երգը չի կարող նույնիսկ մոտենալ հաջողությանը։

-Հաջողության տարբեր բանաձևեր են ասում. օրինակ՝ երգիչն առնվազն 3 ամիսը մեկ պետք է տեսահոլովակ թողարկի։ Դուք այդ սկզբունքով չեք աշխատում։ Շոու բիզնեսում, երբեմն, կատակում են, որ Արմինի երգիչները նոր տեսահոլովակ են թողարկում, եթե այդ շաբաթ-կիրակի կորպորատիվի հրավեր չեն ունենում։ Ո՞րն է ճիշտ սահմանաչափը։

-Ծիծաղելի բանաձևեր են: Երբևէ այդ սկզբունքով չենք աշխատել։ Իհարկե, ճիշտ չէ նաև այն կարծիքը, թե մենք երգ ենք թողարկում, երբ կորպորատիվի հրավերի կարիք կա։

Կա երգ, որի ընկալման համար երկար ժամանակ է պետք, կա երգ, որը շատ արագ է հիթ դառնում, և ժողովուրդը երկար ժամանակ ուզում է լսել այն։ Եթե ընդարձակվեմ կսկսեմ գաղտնիքներ ասել, որոնք չէի ուզի ասել։)

-Հայկական շոու բիզնեսի շատ աստղեր, երբեմն, վախենում են, ասում, որ Արմինն իր երգիչներին միշտ առաջ է տանում: Ինչպե՞ս եք կարողանում մշտական զբաղվածութունապահովել երգիչների համար: Նախաձեռնությունը ձե՞րն է լինում, թե՞ հրավիրող կողմինը:

-Կարող եմ ասել՝ բոլորը միասին: Տարին չսկսած ես ինչ-որ չափով պլանավորում եմ արտիստների զբաղվածությունը: Ընթացքում լինում են հրավերներ և ամբողջ տարին լցվում է:

-Շոու բիզնեսի կուլիսներում հաճախ լարված հարաբերություներ են լինում։ Լարվածությունն աճում է հատկապես այն  ժամանակ, երբ ինչ–որ արտիստ ունենում է պահանջարկ։ Ձեր երկու արտիստներն ունեն  շատ մեծ պահանջարկ, վերաբերմունքի փոփոխություն կա՞։

-Երբ մենք գնում ենք հեռուստաընկերություններ, հստակ պահանջ եմ դնում՝  ժամ, երբ երգիչը գալու է, երգի և գնա։ Ես չափազանց պունկտուալ եմ։ Նույնիսկ շփվելու ժամանակ չի լինում մյուս արտիստների հետ։ Ես դեմ եմ տղաների հետկուլիսյան այդպիսի շփումներին։ Եթե կան մարդիկ, ում հետ ուզում են շփվել, խնդրեմ, աշխատանքից հետո կարող են գնալ, շփվելՄենք կուլիսներում լինում ենք այնքան, որ այդ ընթացքում կարելի է միայն բարևել և լուսանկարվել:

-Երկար տարիներ է՝ աշխատում եք Մարտին Մկրտչյանի և Ռազմիկ Ամյանի հետ: Մինչև նրանց հետ համագործակցությունն ո՞ւմ հետ եք աշխատել:

-2017-ին կլինի 9 տարի, ինչ աշխատում եմ Ռազմիկի և Մարտինի հետ: Ամենաերկարն աշխատել եմ իրենց հետ:

Ես սկսել եմ աշխատել «Հայ տղեք» խմբի հետ, որը ժամանակին շատ պոպուլյար էր, առաջին ռեփ խումբն էր  Հայաստանում: Հետո ստեղծվեց «Միշո» նախագիծը, որի մենեջերն էի: Եղել եմ «Հայ թիմ» նախագծի և անդամների՝ Սյուզիի, Սերժոյի, Սաշի առանձին նախագծերի մենեջերը: Իրենց միակ մեծ համերգը եղել է մեր համագործակցության ժամանակ:

Աշխատել եմ նաև Սարոյի հետ: Մեր առաջին տեսահոլովակը՝ «Ուրիշ աչքեր, ուրիշ հոգին» հիթ էր: Մեր մուտքը շոու բիզնես շատ վստահ սկսվեց: Կարճ ժամանակ աշխատել եմ Նելլի, Արշալույս, Ժակլին նախագծի վրա: Ի սկզբանե որոշել էինք, որ դա կարճաժամկետ համագործակցություն է լինելու. աղջիկները խոչընդոտներ ունեին շոու բիզնես մտնելու հետ կապված:  Ես իրենց հետ աշխատեցի և դռները բացեցինք:

-Ինչ-որ պահի «Հայ թիմն» անկում ապրեց: Ըստ Ձեզ՝ դա Ձեր համագործակցության դադարեցմա՞մբ էր պայմանավորված:

-Կթողնեմ առանց մեկնաբանության:

-Ինչո՞ւ դադարեցիք աշխատել նրանց հետ և ի՞նչ հարաբերություններ ունեք հիմա «Հայ թիմի» անդամների, Միշոյի հետ:

-Անձնական պատճառներ կային, որոնց մասին չեմ ուզում խոսել: Ընկերական հարաբերութուններ ունենք: Մենք  պարբերաբար զանգում ենք իրար, հարցնում որպիսությունը:

-Դուք հայտնի եք որպես խիստ պրոդյուսեր: Բոլորը գիտեն, որ եթե Ձեր արտիստներին ասում եք՝ այսինչ բանը պետք է անենք, դա արվում է, եթե ասում եք՝ չպետք է անենք, չի արվում: Դուք նաև մտերիմ եք Մարտինի և Ռազմիկի հետ: Ընկերությունը չի՞ խանգարում աշխատանքին:

-Մեզ մոտ աշխատանքի ճիշտ մեխանիզմ կա, պրոդյուսերն անում է իր, արտիստը՝ իր աշխատանքը: Մենք գիտենք, որն է իմ անելիքը, որը՝ երգչի: Յուրաքանչյուրս մեր աշխատանքը պետք է անենք իդեալական:

Ըստ իս՝արտիստը երբևէ չպետք է մտնի շուկայական հարաբերությունների մեջ: Դա կլինի ֆինանսական, թե ինչ-որ ծրագրերին մասնակցել-չմասնակցելու քննարկում: Արտիստը պետք է զբաղվի իր ստեղծագործական գործունեությամբ:

Ինչ վերաբերում է ընկերությանը՝ մենք ի սկզբանե ունեցել ենք պայմանավորվածություն, որ աշխատանքի ժամին մեր ընկերությունն ավարտվում է: Մենք կարողանում ենք դա պահել դրա համար էլ 9 տարի է՝ աշխատում ենք։

-Վեճեր հաճա՞խ եք ունենում։

-Մենք վեճեր երբևէ չենք ունեցել, բայց քննարկումներ ունենում ենք։

-Ժամանակին աշխատում էիք նաև Հռիփսիմե Հակոբյանի հետ, սակայն այլևս չեք աշխատում: Մի անգամ ասացիք, որ որոշել եք այլևս չաշխատել աղջիկների հետ: Ինչո՞ւ:

-Դա շատ մեծ պատմություն է, չեմ ուզում ծավալվել: Պարզապես հասկացել եմ, որ այդպես ավելի ճիշտ է:

Իմ կարծիքով՝ Հայաստանում կարող ես աղջկա հետ պայմանագիր կնքել, ամենապիկ փուլում նա ամուսնանա, և ամուսինը որոշի, որ նա այլևս չպետք է երգի: Անիմաստ պետք է մտնես դատական պրոցեսների մեջ: Դա գլխացավանք է, որը կարող է չլինել: Նմանատիպ շատ խնդիրներ կան:

-Հռիփսիմեի պարագայում աշխատում եք իր ամուսնու հետ, նա էլ չերգելու խնդիր չունի:

-Այս դեպքում զուտ ժամանակի խնդիրն էր: Ես չափազանց ծանրաբեռնված էի Ռազմիկի և Մարտինի աշխատանքներով:  Հասկացա, որ ավել արտիստ ունենալ պարզապես չեմ կարող։

-Եթե Մարտինն ի սկզբանե ընկալվում էր որպես ռեստորանային երգիչ, Ռազմիկի հետ կապված շատ են քննադատություններ հնչում, որ նա չպետք է գնար դեպի ռեստորան։ Դուք ի՞նչ կարծիք ունեք այս մասին:

-Մեր աշխատանքում ես ավելի շատ կարևորում եմ իմ կարծիքը։ Ես շատ չեմ նկատել այդպիսի քննադատություններ։ Եթե խոսքը Ռազմիկի պոտենցիալի մասին է,, մենք գրեթե ամեն տարի թողարկում ենք երգեր, որոնք մեր աշխատանքային ստանդարտից դուրս են։ 2017–ին կթողարկվի «Կյանք ու կռիվ. 25 տարի անց» ֆիլմը, որի սաունդթրեքը երգում է Ռազմիկը։ Ռազմիկը երգում է նաև «Ավե Մարիա», օպերային ստեղծագործություններ։

-Եթե ժամանակին ռեստորանային երգիչները երազում էին հայտնվել հեռուստատեսությունում և բեմում, այսօր ճիշտ հակառակն է, հայտնի երգիչներն ամեն ինչ անում են, որ իրենց հրավիրեն ռեստորան:

-Տարիներ առաջ ես առաջինն եմ խոսել այդ մասին։ Ես երբևէ չեմ արել աշխատանք, որ մենք հայտնվենք ռեստորանում։ Այն, որ մեզ հրավիրում են, չի նշանակում, որ մենք հատուկ աշխատանք ենք արել դրա համար։ Ինձ համար շատ կարևոր է, որ իմ երգիչները հայտնվեն բեմում, երգիչը պետք է հանդես գա պրոֆեսիոնալ նվագախմբով։ Ինձ համար նախապատվությունը ռեստորանում երգելը չէ, սակայն համաշխարհային աստղերն էլ են հաճախ ելույթ ունենում ռեստորանում։ Վերջերս միջոցառման էինք, որտեղ երգում էր նաև Էնրիկե Իգլեսիասը։

Ռեստորանում երգելու տարբեր տարբերակներ կան։ Կա մարդ, ով ամեն օր երգում է ռեստորանում, կա մարդ, ում հրավիրում են միջոցառման։

Երգչին միջոցառման հրավիրելը հեշտ չէ, դա կապված է մեծ գումարների հետ։ Եթե կա մարդ, ով կարող է վճարել այդքան գումար, որ արտիստը հայտնվի բեմում, ի՞նչ կապ ունի։

-Ձեր արտիստների հոնորարներից մե՞ծ տոկոսներ եք ստանում։

-Բավականաչափ։ Ստանում եմ այնքան, որ ինձ հերիքում է։

ստակ ռայդեր ունե՞ք։

-Մեր ռայդերը նախ կապված է ձայնի հետ: Բացի այդ, բնականաբար, ուզում ենք առանձին սենյակ երգչի համար, հստակ ասում ենք՝ որքան ժամանակ շուտ այն պետք է պատրաստ լինի, ինչ պետք է լինի սենյակում։ Հյուրանոցի, թռիչքի պայմաններ և այլն։

Մեզ մոտ հստակ սահմանված բան կա, թեկուզ կանխավճարը վերցնելիս մեզ պետք է  մեքենա դիմավորի։ Յուրաքանչյուր թերացում ազդելու է միջոցառմանը մասնակցության վրա։ Հստակ նշված է, որ այս թերացումների դեպքում մենք կարող ենք պտտվել և հետ գնալ։

Երբևէ բանավոր ինչ–որ բան չեմ համաձայնեցրել։ Դա սխալ եմ համարում։ Յուրաքանչյուր խոսակցություն լինում է մեյլով, որպեսզի հետո խնդիր չլինի՝ բա մենք այսքան էինք պայմանավորվել:

-Տղաներն ի՞նչ նախասիրություններ ունեն, որոնք միշտ տեղ են գտնում ռայդերում։

-Մեր տղաները շատ պահանջկոտ չեն, բայց կան նման բաներ։ Ռազմիկը շատ է սիրում սուշի, որն, անպայման, պետք է լինի սենյակում: Մարտինը շատ է սիրում միրգ: Սենյակում պետք է լինի միրգ և իր նախընտրած սուրճը։

 

Հարցազրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBank