Ջավախքում Գանձայի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել. 3 հայ տեղափոխվել է հիվանդանոց
ОБЩЕСТВОՎրաստանում՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գանձա գյուղի տներից մեկում գազի արտահոսքի պատճառով պայթյուն է տեղի ունեցել:
Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում ասաց Գանձայի համայնքապետ Հրանտ Սիրեկանյանը:
«Գանձա գյուղի բնակիչ Գուրգեն Հարությունյանի տանը գազի պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևաքնով ընտանիքի երեք անդամները տուժել են և տեղափոխվել հիվանդանոց: Նրանցից մեկը երեխա է»:
Սիրեկանյանի խոսքով՝ Հարությունյանների տան 70-80 տոկոսը վնասվել է:
Համայնքապետի խոսքով՝ այս պահի դրությամբ գյուղի գազամատակարարումն անջատված է և այն կվերականգնվի դեկտեմբերի 29-ին:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



