Գիտնականները պարզել են, թե որն է կանանց սեքսուալ հաճույքի գաղտնիքը
ЛАЙФԿանադացի գիտնականներն անց են կացրել մի լայնամասշտաբ հետազոտություն՝ պարզելու համար, թե որոնք են զգացողությունների ընկալման առանձնահատկությունները կանանց մոտ՝ սեքսով զբաղվելու ժամանակ: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ թույլ սեռի ներկայացուցիչները սեքսից ավելի մեծ հաճույք են ստանում, քան տղամարդիկ:
Համարվում է, որ սեքսի մասին մտածում են միայն տղամարդիկ, մինչդեռ կանայք ավելի շատ հետաքրքրվում են հարաբերությունների հոգեբանական կողմով, սակայն դա ամենևին էլ այդպես չէ: Կանանց դուր են գալիս սեռական հարաբերությունները, քանի որ նրանց նյարդային համակարգը շատ զգայուն է, ուստի կարող է առաջացնել շատ ավելի մասշտաբային ու ինտենսիվ զգացողություններ:
Բացի այդ, կանանց մոտ օրգազմն ավելի երկար է տևում, քնա տղամարդկանց մոտ և հաճելի զգացողությունները տարածվում են ողջ մարմնով, այլ ոչ միայն սեռական օրգանների հատվածում: Կանադացի գիտնականների այս եզրահանգումները հաստատում են արևելյան իմաստունների վաղուց արված պնդումները: Նրանք համարում էին, որ տղամարդիկ սեռական հարաբերությունների ժամանակ ավելի թույլ են, քանի որ շուտ են ուժասպառ լինում: Իսկ կանայք, բնությունից իրենց տրված հնարավորությունների շնորհիվ, ունեն անգնահատելի պոտենցիալ:
Կանանց ու տղամարդկանց միջև հարաբերություններում բալանս հաստատելու համար՝ նրանք ստեղծել են մի հատուկ համակարգ, որը թույլ է տալիս զույգին ավելի երկար վայելել սեռական հարաբերությունները և ավելի շատ օգուտ ստանալ:
Նյութի աղբյուրը՝ gogetnews.info



