39-ամյա վարորդը Mitsubishi Pajero IO-ով «Աշտարակ Կաթ»-ի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվելով հայտնվել ձորում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ОБЩЕСТВОԱյսօր՝ դեկտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 39-ամյա Հայկ Բադալյանը իր վարած Mitsubishi Pajero IO մակնիշի 38 ՕՕ 888 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 34-րդ կմ հատվածում՝ «Աշտարակ Կաթ» գործարանի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 15 մետր կողաշրջվելով՝ հայտնվել ձորում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատը։ Տեղում են նաև ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ալբերտ Երիցյանի գլխավորությամբ։
Շարունակությունը՝ այստեղ:



