Հորոսկոպի որ նշաններն այսօր վեճ կունենան սիրելի մարդկանց հետ․ դեկտեմբերի 27-ի աստղագուշակ
ЛАЙФԽոյ: Այսօր մտերիմները կքննադատեն ձեր եսասիրությունն ու կմեղադրեն միայն սեփական շահերի համար մտահոգվելու մեջ: Հնարավոր է ինքնազգացողության վատացում: Այսօր օրգանիզմը ծանրաբեռնելը խիստ վտանգավոր է:
Ցուլ: Այսօր դժվար օր է սպասվում։ Երբ խոսքը գնում է վնասակար հաճույքների մասին, չափի զգացումը չեք կորցնում: Փորձեք լիցքաթափվել և վերականգնել հոգեկան հավասարակշռությունը:
Երկվորյակ: Օրը կարող եք նվիրել կարևոր հարցերի լուծմանը: Փորձեք ավարտին հասցնել սկսած գործերը: Այսօր հստակ պատկերացնում եք ձեր ծրագրերի հեռանկարները, անգամ կարող եք կանխատեսել իրադարձությունների հետագա զարգացումը:
Խեցգետին: Գործնական տեսանկյունից, օրը բարեհաջող է: Փորձեք նոր հետաքրքրություններ գտնել, նոր ուսումնասիրություններ կատարել: Մտերիմների հետ լեզու գտնել չի ստացվի: Հնարավոր են վեճեր ամենասիրելի մարդկանց հետ:
Առյուծ: Օրը հանգիստ կանցնի: Ճիշտ է , ընթացքում հնարավոր են փոքր անհաջողություններ, սակայն դրանց պատճառով առանձնապես չեք անհանգստանա: Հրաշալի գիտակցում եք այն, որ շատ շուտով կկարողանաք շտկել բոլոր բացթողումները:
Կույս: Առավել զգուշավոր եղեք հակառակ սեռի ներկայացուցիչների հետ: Այսօր նրանք կարող են հեշտությամբ մոլորեցնել ձեզ, կեղծ ինֆորմացիա տրամադրել, ստիպել անել այն, ինչը ձեզ բոլորովին էլ պետք չէ: Ֆինանսական տեսանկյունից, օրը առավել բարեհաջող է:
Կշեռք: Ֆինասական տեսանկյունից օրն այնքան էլ բարեհաջող չէ: Կարևոր հարցեր չարժե քննարկել։ Օրվա ընթացքում կշփվեք հաճելի մարդկանց հետ և նրանց ընկերակցությամբ լավ ժամանակ կանցկացնեք: Հրաշալի օր է գնումներ կատարելու համար:
Կարիճ: Օրվա առաջին կեսը հրաշալի կդասավորվի: Այս ընթացքում կարող եք հանդիպումներ ծրագրել, շփվել մարդկանց հետ։ Օրվա երկրորդ կեսին հնարավոր են մանր անախորժություններ, դժվարություններ, նաև հիասթափություններ:
Աղեղնավոր: Օրվա առաջին կեսը բարեհաջող է: Հնարավոր է հանդիպեք նրանց, ում վերջերս շատ եք կարոտել: Ձեզ համար թանկ մարդուց լուրեր ստանալու հավանականությունը մեծ է: Օրվա երկրորդ կեսին բացասական միտումների ազդեցությունը զգալի կլինի: Ֆինանսական կորուստների վտանգը մեծ է:
Այծեղջյուր: Օրվա առաջին կեսը լի է հաճելի պահերով: Անձնական հարաբերություններում հնարավոր են դրական փոփոխություններ: Օրվա երկրորդ կեսին բացասական միտումների ազդեցությունը գլուխ կբարձրացնի: Կդժվարանաք կենտրոնանալ և լուրջ որոշումներ կայացնել:
Ջրհոս: Այսօր նշանի շատ ներկայացուցիչներ վրիպումներ թույլ կտան: Ընտանիքում հարաբերությունները ջերմ են: Մտերիմների հետ հեշտությամբ լեզու կգտնեք: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են մանր անախորժություններ, սակայն դրանք ձեզ չեն անհանգստացնի:
Ձկներ: Այսօր հնարավոր են որոշ անախորժություններ, մտերիմների հետ տարաձայնություններ: Շփումներում ծագած խնդիրները ձեզ անտարբեր չեն թողնի: Օրվա երկրորդ կեսին կարող եք ուղևորություններ ծրագրել, դրանք կբարձրացնեն ձեր տրամադրությունը, նաև թույլ կտան նոր ծանոթություններ հաստատել:



