Ջրասուզակները Սեւ ծովի հատակում հայտնաբերել են Տու-154-ի ֆյուզելյաժը
МЕЖДУНАРОДНОЕՋրասուզակները հաստատել են, որ Սեւ ծովի հատակում հայտնաբերված օբյեկտը կործանված Տու-154 ինքնաթիռի ֆյուզելյաժն Է: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել Է իրազեկ մի աղբյուր:
«Ջրասուզակները հետազոտել են սոնարի կողմից հայտնաբերված օբյեկտը եւ համոզվել, որ այն կործանված ինքնաթիռի կորպուսն Է: Այժմ այն ջրից դուրս բերելու տարբերակներ են մշակվում»,-ասել Է գործակալության զրուցակիցը:
Նա նշել Է, որ օդանավի ֆյուզելյաժը հայտնաբերվել Է ափից 1,7 կիլոմետր հեռավորության եւ 27 մետր խորության վրա: «Նախնական տվյալներով՝ ինքնաթիռը խիստ վնասված Է»,-ասել Է աղբյուրը:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության Տու-154 ինքնաթիռը, որը Մոսկվայից ուղեւորվում Էր Սիրիա, դեկտեմբերի 25-ի առավոտյան կործանվել Է Սեւ ծովում: Գերատեսչության տվյալներով, օդանավում եղել Է 92 մարդ՝ անձնակազմի ութ անդամներ եւ 84 ուղեւոր, այդ թվում՝ ութ զինվորական, Ալեքսանդրովի անվան անսամբլի 64 արտիստ, ռուսական հեռուստաալիքների ինը ներկայացուցիչներ, «Արդար օգնություն» բարեգործական հիմնադրամի ղեկավար Ելիզավետա Գնինկան, որն ավելի հայտնի Է որպես բժիշկ Լիզա, երկու զինծառայող:



