Թուրքիայում ոստիկանությունը կրկին լրագրողների է ձերբակալել` նրանց անվանելով «հայի վիժվածքներ»
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայում լրագրողների դեմ նոր գործողություններ են իրականացվել, որոնք ուղեկցվել են Ստամբուլում և Դիարբեքիրում նոր ձերբակալություններով: Վկայակոչելով «Ակոս» պարբերականը, ոստիկանները «ահաբեկչական խմբավորման անդամ լինելու» մեղադրանքով ձերբակալել են «Դիքեն» լրա տվական կայքի խմբագիր Թունջա Օղրեթենին, «Դիհաբեր»-ի խմբագիր Օմեր Չելիքին և լրագրող Մեթին Յոքսուին, «Յոլջուլուք» թերթի պատասխանատու Էրայ Սարգընին և «Բիր Գյուն» թերթի աշխատակից Մահիր Քանաաթին: Վերջինիս արգելվել է հինգ օր տեսակցել փաստաբանի հետ:
«Դիհաբեր»-ի խմբագիր Օմեր Չելիքի ձերբակալությունը տեղի է ունեցել հենց նրա տանը: Հատուկ ուժայինները մտել են Չելիքի տուն և հայհոյանքներ են հնչեցրել նրա հասցեին: Ի թիվս դրան` իրավապահ ուժերը խմբագրին նաև հայ են ասել: «Լուրեր ես հա՞ գրում: Դե հիմա էլ գրի: Դուք հայի վիժվածքներ եք»,- ասել են նրան: Հատուկ ուժայինները զենքը պահել են Չելիքի մոր գլխին և սպառնալով ասել են. «Ինչո՞ւ ես որդուդ լրագրող դարձրել: Ինչո՞ւ ես թույլ տվել»:



