Նախնական տեղեկություններով՝ կործանված ռուսական ինքնաթիռում գտնված երկու հայերը ՌԴ քաղաքացի են. Տիգրան Բալայան
ОБЩЕСТВОՆախնական տեղեկություններով կործանված ռուսական ինքնաթիռում գտնված երկու հայերը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով Սոչիից թռիչքի դուրս եկած ու կործանված Ту-154 ինքնաթիռում հայերի առկայության վերաբերյալ հարցին։
Նա նշեց, որ Սոչիում ՀՀ հյուպատոսությունը զբաղվում է կործանված հայերի մասին տվյալների ճշտմամբ։ Նշենք, որ ավելի վաղ Տիգրան Բալայանը իր Թվիթերյան էջում գրառում էր կատարել. «Ցավակցում ենք Սոչիում կործանված ինքնաթիռի զոհերի կապակցությամբ։ Ճշտում ենք ուղևորներից` Ա.Տ. Գեորգիյանի ինքնությունը և քաղաքացիությունը»:
Նշենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ դեկտեմբերի 25-ին Մոսկվայի ժամանակով առավոտյան 5:40 Սոչիից թռիչքի դուրս եկած Ту-154-ը 20 րոպե անց դուրս էր եկել ռադարից: Ինքնաթիռն ուղևորվում էր Սիրիայի Լաթակիայի շրջան: Ինքնաթիռում գտնվել է 91 մարդ, նրանցից 8-ը անձնակազմի անդամներ, 9 ռուսաստանյան լրագրող և ևս 83 ուղևոր, որոնց թվում էին Ալեքսանդրովի անվան երաժշտական անսամբլի անդամներ, որոնք ուղևորվում էին Հմեյմիմ ավիաբազայի տարածքում գտնվող ռուս զինվորների Ամանորը շնորհավորելու նպատակով կազմակերպված միջացառմանը մասնակցելու:
Հայտնենք նաև, որ ռուսական НТВ հեռուստաալիքը հրապարակել է այսօր առավոտյան Սոչիում կործանված Ту-154 ինքնաթիռում գտնվող ուղևորների անունները, նրանց թվում կա նաև հայկական ազգանունով ուղևորներ. Գեորգիյան Հովհաննես Պետրոսի և Վահանով. Ա. Ի.: Նշենք, որ Վահանովը եղել է ուղեկցող անձնակազմի անդամ, իսկ Գեորգիյանը Ալեքսանդրովի անվան երաժշտական անսամբլի անդամ:



